Բիլ Բերրի (ֆուտբոլիստ)
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1884 | |||||||||||||||||
Ծննդավայր | Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | |||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մարտի 1, 1943 | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիլյամ Ալեքսանդր Բերրի (անգլ.՝ William Alexander Berry, հայտնի է նաև որպես Բիլլ Բերրի (անգլ.՝ Bill Berry), 1884, Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1943), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել եզրային աջ և կենտրոնական հարձակվողի դիրքում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1884 թվականին Սանդերլենդում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է տեղական «Օուքհիլլ» և «Սանդերլենդ Ռոյալ Ռովերս» թիմերի կազմում։ 1902 թվականի սեպտեմբերին դարձել է «Սանդերլենդի» խաղացող։ Թիմի կազմում անցկացրել է մեկ ընկերական հանդիպում[2]։
1903-1906 թվականներին հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմ» ակումբում[3]։
1906 թվականի նոյեմբերին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ 1906 թվականի նոյեմբերի 17-ին նշել է նորամուտն ակումբում՝ մասնակցելով «Ուենսդեյի» դեմ խաղին[4]։ Առաջին երկու խաղերում հանդես է եկել աջ եզրային հարձակվողի դիրքում, այնուհետև հանդես է եկել աջ ինսայդի և կենտրոնական հարձակվողի դիրքերում[5]։ 1906/07 մրցաշրջանում «Յունայթեդի» կազմում անցկացրել է 9 հանդիպում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում թիմի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ խփելով 1 գոլ[6]։
1909 թվականի փետրվարին տրանսֆերի է հանվել, և նույն ամսին վաճառվել «Սթոքպորտ Քաունթի» ակումբ[5], որի կազմում անցկացրել է 14 խաղ և խփել 3 գոլ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Michael Joyce Football League Players' Records 1888 to 1939. — Nottingham: Tony Brown, 2012. — P. 25. — ISBN 190589161X
- ↑ «William Berry» (անգլերեն). TheStatCat.co.uk.
- ↑ «William A Berry» (անգլերեն). 11v11.com.
- ↑ «Wednesday 5 v 2 Manchester United, League Division One Matchday 13, 17th November 1906, Season 1906-1907, Venue:Hillsborough» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ 5,0 5,1 Iain McCartney The official Manchester United Players A-Z. — London: Simon & Schuster, 2013. — P. 38. — ISBN 978-1-47112-846-2
- ↑ «William Alexander Berry» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ Watts, Ian. «Bill Berry County Record» (անգլերեն). GoGoGoCounty.org.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը MUFCInfo.com կայքում (անգլ.)
- 1884 ծնունդներ
- Մարտի 1 մահեր
- 1943 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Սթոքպորտ Քաունթիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ