Jump to content

Բիգորսկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգորսկի վանք
մակեդոներեն՝ Свети Јован Бигорски
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՄակեդոնիա
ԹեմՄակեդոնական ուղղափառ եկեղեցի
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակheritage site in North Macedonia?
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ՀիմնադիրՀյուսիսային Մակեդոնիա
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1020 թվական
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Bigorski Monastery Վիքիպահեստում
bigorski.org.mk(մակեդ.)(անգլ.)

Բիգորսկի սուրբ Հովհաննես Մկրտչի վանք (մակեդոներեն՝ Бигорски манастир), Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու անկանոն վանք՝ տեղակայված Մակեդոնիայի հյուսիս-արևմուտքում, Դեբար-Գոստիվարի ուղիղ ճանապարհի մոտ, ընկած է Բիստրի լանջին, Ռադիկա գետի ափին՝ Ռոստուշե, Վելեբրդո, Բուտիշե և Տրեբիշտա գյուղերի միջև։ «Բիգորսկ» անվանումը կապված է վանքի տուֆից կառուցված լինելու հետ (մակեդոներեն՝ «бигор»)։

Վանքը հիմնադրվել է 1020 թվականին։ Ըստ լեգենդի վանքը հայտնվել է այն տեղում, որտեղ վանական Հովհաննեսը գետից հանել է հրաշագործ Հովհաննես Մկրտիչի սրբապատկեր։

Սբ. Սերաֆիմ Սարովսկու մենաստան

16-րդ դարում վանքը ավերվեց թուրքերի կողմից։ Թուրքական տիրակալությունից հետո վանքի տարածքում մնացել էր միայն ոչ մեծ եկեղեցի։ Հովհաննես Մկրտիչի սրբապատկերը խորհրդավոր ձևով անհայտացավ, ըստ լեգենդի ամբողջականորեն պահպանված տեսքով վերադարձվել է ավելի ուշ՝ այն նույն տեղում, որտեղից հայտնաբերվել էր։

Վանքի վերականգնումը սկսվեց միայն 1743 թվականին Իլարիոն վանահոր կողմից։

Վանքի տաճարի պատկերակալը ամենահայտնին է Մակեդոնիայում։ Այն ստեղծվել է 1829—1835 թվականներին։ Պատկերակալի ստեղծողներն են Պյոտր Ֆիլիպով-Գարկատան և նրա եղբայր Մարկոն Գարի գյուղից, Մակրարիջ Ֆրկովսկին Գալիկնիկ գյուղից և Ավրամ Դիկովը Վազիլ ու Ֆիլիպ որդիների հետ Օզոի գյուղից։ Պատկերակալը բաժանված է վեց աստիճանների։ Գեղարվեստական փորագրումն իրենից ներկայացնում է բուսական զարդաքանդակ։ 1885 թվականին ստեղծվեց Հովհաննես Մկրտիչի արծաթե սրբապատկերի շրջանակը, որում այն պահպանվում է մինչ օրս։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Димитров Б. Християнството в българските земи. Български манастири. София, 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]