Բերտ Լար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտ Լար
Ծնվել էօգոստոսի 13, 1895(1895-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էդեկտեմբերի 4, 1967(1967-12-04)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանUnion Field Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հնչյունավորող
ԸնտրանիThe Wizard of Oz?
Երեխա(ներ)John Lahr?[5] և Jane Lahr?
Պարգևներ և մրցանակներ

Բերտ Լար (անգլ.՝ Bert Lahr օգոստոսի 13, 1895(1895-08-13)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - դեկտեմբերի 4, 1967(1967-12-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու, առավել հայտնի է Լ. Ֆրենք Բաումի «Օզ երկրի հրաշագործը» հեքիաթի հոլիվուդյան նշանավոր էկրանավորման (1939) մեջ Վախկոտ Առյուծի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտ Լարը ծնվել է Նյու Յորքում Գերմանիայից ներգաղթած հրեայի ընտանիքում[6]։ 15 տարեկանում նա թողնում է դպրոցը, որպեսզի իրեն նվիրի վոդևիլներում ելույթներ ունենալուն։ 1927 թվականին կայացավ նրա բրոդվեյյան դեբյուտը, իսկ 1930-ական թվականներին նա արդեն բավականին հայտնի էր Նյու Յորքի թատերական շրջանակներում՝ շնորհիվ այնպիսի մյուզիքլներում իր խաղացած դերերի, ինչպիսիք են «Դիմացեք բոլորդ» (1928-29), «Բարձր թռիչք» (1930) և «Դյուբարրին լեդի էր» (1939)։ Բացի թատրոնից Լարը պարբերաբար հայտնվում էր մեծ էկրանին, որտեղ նրա համար հաղթական եղավ 1939 թվականը, երբ դերասանը խաղաց Վախկոտ Առյուծի դերը Վիկտոր Ֆլեմինգի «Օզ երկրի հրաշագործը» նշանավոր մյուզիքլում։ Այս դերը մթագնեց նրա մյուս բոլոր դերասանական աշխատանքները, և հաջորդող տարիներին Բերտ Լարը բավարարվեց միայն կինոէկրաններին ոչ մեծ դերերով հանդես գալով։ Չնայած սրան, դերասանը շարունակեց իր հաջող ելույթները Բրոդվեյում՝ 1964 թվականին դառնալով թատերական «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր, իսկ 1950-ական թվականների սկզբներին՝ հեռուստատեսության հաճախակի հյուր։

Դերասանը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ՝ Մերսեդես Դելպինոյի հետ ամուսնալուծվել է 1940 թվականին այն բանից հետո, երբ ստիպված է եղել կնոջը ծանր նյարդային լարվածությամն պատճառով տեղավորել հոգեբուժական կլինիկայում։ Այդ նույն տարում դերասանն ամուսնացել է Միլդրեդ Շրյոդերի՝ իր երկու երեխաների մոր հետ. այս կնոջ հետ նա մնաց մինչ իր՝ 1967 թվականի դեկտեմբերի 4-ին քաղցկեղից վրա հասած մահը[7]։ 1969 թվականին նրա որդին ՝ «The New Yorker»-ի թատերական քննադատ Ջոն Լարը հրապարակեց նրա կենսագրականը՝ «Վախկոտ Առյուծի գրառումները՝ Բերտ Լարի կենսագրությունը»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոնի 1964՝ «Տղամարդու լավագույն դեր մյուզիքլում» («Ֆոքսի»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brennan J. V. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Find A Grave — 1996.
  5. Lundy D. R. The Peerage
  6. «American National Biography: Kurtzman-Lovecraft - John Arthur Garraty, Mark Christopher Carnes, American Council of Learned Societies - Google Books». Books.google.ca. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. John Lahr; Notes on a Cowardly Lion