Բերգիանական բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերգիանական բուսաբանական այգի
Изображение логотипа
Տեսակբուսաբանական այգի և ճարտարապետական անսամբլ
Կազմված էVictoria greenhouse?, Edvard Andersons greenhouse?, Gustavsborg? և Wittrock tower?
Երկիր Շվեդիա[1]
ՎարչատարածքՍտոկհոլմ
Հիմնվել է1899[1]
Անվանված էՊետեր Յոնաս Բերգիուս և Բենգտ Բերգիուս
Բերգիանական բուսաբանական այգիը գտնվում է Շվեդիաում
Բերգիանական բուսաբանական այգի

Բերգիանական բուսաբանական այգի (շվեդ.՝ Bergianska trädgården), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիսում գտնվող բուսաբանական այգի։ Տեղակայված է Շվեդիայի բնական պատմության թանգարանի մոտակայքում և հանդիսանում է Ստոկհոլմի համալսարանի հիմնական կամպուսը։ Բուսաբանական այգու տնօրենը հայտնի է որպես Բերգիանական պրոֆեսոր[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգիանական բուսաբանական այգին հիմնադրվել է 1791 թվականին Bergielund այգու տարածքում պատմաբան Բենգտ Բերգիուսի (1723-1784) և նրա եղբոր՝ բուսաբան Պետեր Յունաս Բերգիուսի (1730-1790) կալվածքում, որը գտնվում է Ստոկհոլմի կենտրոնում ժամանակակից Վասաստադենի շրջանի Karlbergsvägen փողոցում։ Նրանց մահից հետո կալվածքը հանձնվեց Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիային։

Այգին իր ներկայիս գտնվելու վայրն է տեղափոխվել 1885 թվականին տնօրեն Վեյթ Բրեխեր Վիտտրոկի ղեկավարման ժամանակ, որն էլ այգուն տվել է իր ժամանակակից տեսքը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գտնվում է Ստոկհոլմի հյուսիսում՝ Ստոկհոլմի համալսարանի և Շվեդիայի բնական պատմության թանգարանի հարևանությամբ։ 1980-ական թվականներից բուսաբանական այգու մի մասը պատկանում է Ստոկհոլմի համալսարանին։

Այգում ներկայացված են ավելի քան 7 հազար տարբեր տեսակի բույսեր։ 1900 թվականից այգում բացվեց ջրային մերձարևադարձային բույսերի Վիկտորիա ջերմոցը։ Այգու տարածքում է գտնվում նաև Էդվարդ Անդերսոնի անվան ջերմոցը։ 1991 թվականին այգու հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց «Ճապոնական լճակը»։ 2010 թվականից այգում գործում է ճահճային բուսատեսակների ցուցադրությունը։

Բերգիանական պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգիուս եղբայրների կտակի համաձայն բուսաբանական այգու տնօրենները միաժամանակ համարվում են պրոֆեսորներ։

  • 1791- 1818 - Պետեր Ուլոֆ Սվարց
  • 1823- 1856 - Յուհան Էմանուել Վիկստրյոմ
  • 1857- 1879 - Նիլս Յուհան Անդերսոն
  • 1879- 1914 - Վեյթ Բրեխեր Վիտտրոկ
  • 1915- 1944 - Ռոբերտ Էլիաս Ֆրիս
  • 1944- 1965 - Կարլ Ռուդոլֆ Ֆլորին
  • 1970- 1983 - Մոնս Ռյուբերգ
  • 1983- 2001 - Բենգտ Էդվարդ Յունսել
  • 2002 թվականից - Բիրգիտտա Բրեմեր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Bergianska trädgården. Bergius Botanic Garden» (շվեդերեն). Stockholms universitet — Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Bergius Botanic Garden» (անգլերեն). Stockholm University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.