Բենտենգ Ֆրեդեբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտենգ Ֆրեդեբուրգ
Տեսակռազմական թանգարան
Երկիր Ինդոնեզիա
ՏեղագրությունՋոկյակարտա
ՎայրՋոկյակարտա
Հիմնադրվել էմարտի 11, 1987
Քարտեզ
Քարտեզ

Բենտենգ Ֆրեդեբուրգ [1] (ինդոն.՝ Benteng Vredeburg), թանգարան-ամրոց, որը պատմական արժեք ունի Ինդոնեզիայի համար, գտնվում է Ջոկյակարտա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1760 թվականին Նիդերլանդների խնդրանքով Ջոկյակարտայի սուլթան Համենգկուբուվոնո Առաջինը սուլթանական պալատի (կերատոն) առջև կառուցեց քառակուսի ամրոց։ Շինությունը ձևով կրիա էր հիշեցնում` չորս թաթերով, յուրաքանչյուր անկյունում գտնվում էին պահակային աշտարակները` Jayawisesa (հյուսիսարևմտյան անկյուն), Jayapurusa (հյուսիսարևելյան անկյուն), Jayaprakosaning (հարավարևմտյան անկյուն) և Jayaprayitna (հարավարևելյան անկյուն)։ Այնուհետև նիդերլանդացի ճարտարապետ Ֆրանս Խաակի ղեկավարությամբ 1767 թվականին ամրցը ենթարկվեց վերակառուցման, հայտնվեց խրամ, որից հետո ստացավ «Ռուստենբուրգ ամրոց» անվանումը։

Ամրոցի տարածքում

Ամրոցի գլխավոր նշանակությունը սուլթանական պալատի պահպանությունն էր, սակայն այդ շինության դիրքը հնարավորություն էր տալիս հարձակման դեպքում թնդանոթներն ուղղել նաև դեպի սուլթանի պալատ։

1867 թվականին Ջոկյակարտայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ամրոցը նույնպես վնասներ կրեց, աղետից հետո այն վերակառուցվեց, այնուհետև վերանվանվեց «Ֆրեդեբուրգ ամրոց», որ նշանակում է աշխարհի ամրոց։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի օգոստոսի 9-ին Համենգկուբուվոնո IX սուլթանի հավանությամբ ամրոցը դարձավ տեղեկատվության և ազգային մշակույթի զարգացման կենտրոն։ 1985 թվականի ապրիլից սկսվեց վերանորոգումը ամրոցը թանգարանի վերածելու համար և արդեն 1987 թվականին թանգարանը բաց էր հասարակության համար։ 1992 թվականի նոյեմբերի 23-ին թանգարանը պաշտոնապես ստացավ իր իսկական անվանումը «Ֆրեդեբուրգի թանգարան»։ Բացի շինություններից, որոնք ունեն պատմական արժեք, թանգարանում կա գեղանկարչական ստեղծագործությունների հավաքածու, նաև Ինդոնեզիայի պատմության տրամանկարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենտենգ Ֆրեդեբուրգ» հոդվածին։