Բենտենգ Ֆրեդեբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենտենգ Ֆրեդեբուրգ
Fort Vredeburg, Yogyakarta, Indonesia.JPG
Տեսակամրոց և ռազմական թանգարան
ԵրկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
ՏեղագրությունՋոկյակարտա
ՎայրՋոկյակարտա
Հիմնադրված էմարտի 11, 1987
Կոորդինատներ: 7°48′1.4″ հվ. լ. 110°21′56.5″ ավ. ե. / 7.800389° հս․. լ. 110.365694° ավ. ե. / 7.800389; 110.365694

Բենտենգ Ֆրեդեբուրգ [1] (ինդոն.՝ Benteng Vredeburg), թանգարան-ամրոց, պատմական արժեք ունի Ինդոնեզիայի համար, գտնվում է Ջոկյակարտա քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1760 թվականին Նիդերլանդների խնդրանքով Ջոկյակարտայի սուլթան Համենգկուբուվոնո Առաջինը սուլթանական պալատի (կերատոն) առջև կառուցեց քառակուսի ամրոց: Շինությունը ձևով կրիա էր հիշեցնում` չորս թաթերով, յուրաքանչյուր անկյունում գտնվում էին պահակային աշտարակները` Jayawisesa (հյուսիսարևմտյան անկյուն), Jayapurusa (հյուսիսարևելյան անկյուն), Jayaprakosaning (հարավարևմտյան անկյուն) և Jayaprayitna (հարավարևելյան անկյուն): Այնուհետև նիդերլանդացի ճարտարապետ Ֆրանս Խաակի ղեկավարությամբ 1767 թվականին ամրցը ենթարկվեց վերակառուցման, հայտնվեց խրամ, որից հետո ստացավ «Ռուստենբուրգ ամրոց» անվանումը:

Ամրոցի գլխավոր նշանակությունը սուլթանական պալատի պահպանությունն էր, սակայն այդ շինության դիրքը հնարավորություն էր տալիս հարձակման դեպքում թնդանոթներն ուղղել նաև դեպի սուլթանի պալատ:

1867 թվականին Ջոկյակարտայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ամրոցը նույնպես վնասներ կրեց, աղետից հետո այն վերակառուցվեց, այնուհետև վերանվանվեց «Ֆրեդեբուրգ ամրոց», որ նշանակում է աշխարհի ամրոց:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի տարածքում

1980 թվականի օգոստոսի 9-ին Համենգկուբուվոնո IX սուլթանի հավանությամբ ամրոցը դարձավ տեղեկատվության և ազգային մշակույթի զարգացման կենտրոն: 1985 թվականի ապրիլից սկսվեց վերանորոգումը ամրոցը թանգարանի վերածելու համար և արդեն 1987 թվականին թանգարանը բաց էր հասարակության համար: 1992 թվականի նոյեմբերի 23-ին թանգարանը պաշտոնապես ստացավ իր իսկական անվանումը «Ֆրեդեբուրգի թանգարան»: Բացի շինություններից, որոնք ունեն պատմական արժեք, թանգարանում կա գեղանկարչական ստեղծագործությունների հավաքածու, նաև Ինդոնեզիայի պատմության տրամանկարներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]