Jump to content

Բենթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենթոս

Բենթոս (<հուն.՝ benthos - խորություն, խորք) հոմանիշ անվանում՝ բենթոն[1], ծովային և մայրցամաքային ջրավազանների հատակին և հատակամերձ շերտերում ապրող օրգանիզմների ամբողջություն։ Տարբերում են կենդանական բենթոս (զոոբենթոս) և բուսական բենթոս (ֆիտոբենթոս)։ Ծովերի բուսական բենթոսը հիմնականում ներկայացված է ջրիմուռներով, իսկ քաղցրահամ ջրավազաններում՝ ծաղկավոր բույսերով։ Ծովերի կենդանական բենթոսն ավելի հարուստ է, քան քաղցրահամ ավազաններինը և ամբողջությամբ կազմված է անողնաշարավորներից ու ձկներից։ Լճակներում այն ներկայացված է սպունգներով, տարբեր որդերով, փափկամարմիններով, միջատների թրթուրներով։ Բենթոսի տեսակային կազմը և քանակը կախված է ջրավազանի խորությունից, վերջինիս քիմիական և ջերմաստիճանային ռեժիմից, ափի հեռավորությունից, հատակի բնույթից (քարքարոտ, ավազային, տղմային)։ Առաջին գոտու (առափնյա հատված) ֆիտոբենթոսում գերակշռում են կիսաընկղմված բույսերը (եղեգ, շամբ, կեռոն, բոշխ և այլն), երկրորդում՝ կիսաընկղմված բույսերը, որոնց տերևները լողում են ջրավազանի մակերեսին (օրինակ՝ ջրաշուշան), երրորդում՝ ընկղմված բույսերը, որոնց միայն ծաղիկներն են բարձրանում ջրի մակերևույթ (էլոդեա, շերեփուկախոտ և այլն)։ Բենթոսը ձկների և ջրային այլ կենդանիների սնունդ է։ Անուշահամ ջրերի ձկներ]ից բենթոսով են սնվում գետածածանը, ծածանը, բրամը, արծաթափայլ կարասը և այլն։

Բենթոս տերմինը, որը ներդրել է Էռնստ Հեկկելը 1891 թվականին[2], ծագում է հունարեն βένθος գոյականից, որը նշանակում է «ծովի խորություն»[3]։ Բենթոսն օգտագործվում է քաղցրահամ ջրերի (ինչպիսիք են՝ լճերը, գետերը և առուները) հատակում ապրող օրգանիզմներին բնութագրելու համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nehring, S. & Albrecht, U. (1997). Benthos und das redundant Benton: Neologismen in der deutschsprachigen Limnologie. Lauterbornia 31: 17-30, [1].
  2. Haeckel, E. 1891. Plankton-Studien. Jenaische Zeitschrift für Naturwissenschaft 25 / (Neue Folge) 18: 232-336. BHL.
  3. Benthos from the Census of Antarctic Marine Life website
  4. «North American Benthological Society website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։