Jump to content

Բեյքուելլ (թխվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյքուելլ
Ենթատեսակքաղցր կարկանդակ[1]
Առաջացման երկիր Անգլիա[1] և  Միացյալ Թագավորություն
 Bakewell tarts Վիքիպահեստում

Բեյքուելլ (անգլ.՝ Bakewell tart), թխվածքաբլիթային խմորից պատրաստված անգլիական քաղցրավենիք՝ կազմված ջեմի, ֆրանժիպանի շերտերից և նուշի թերթիկներով պատված մակերևույթից: Այն Բեյքուելլ պուդինգի տարբերակ է, որն ասոցացվում է Դերբիշիրի մայրաքաղաք Բեյքուելլի հետ:

Բալով Բեյքուելլի գովազդային նկար

Բեյքուելլը զարգացում է ապրել 20-րդ դարում՝ որպես Բեյքուելլ պուդինգի տարբերակ[2][3]: Չնայած Բեյքուելլ և Բեյքուելլ պուդինգ եզրույթներն օգտագործվել են փոխադարձաբար փոխարինելով՝ դրանցից յուրաքանչյուրն առանձին բաղադրատոմսով աղանդեր է[2]: Բեյքուելլը ասոցացվում է Դերբիշիրի մայրաքաղաք Բեյքուելլի հետ[2][3]:

Բալով Բեյքուելլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալով Բեյքուլլը՝ հայտնի նաև Բեյքուելլի տորթ անունով, Բեյքուելլի տարբերակ է, որի մեջ ֆրանժիպանի շերտը ծածկված է նուշի ֆոնդանով և բալի պաղպաղակով[2]:

Գլոստերի տառտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոստերում այս քաղցրավենիքը պատրաստում են՝ օգտագործելով աղացած բրինձ, ազնվամորու ջեմ և նուշի էսենցիա: 2013 թվականին խորհրդի նախագահ Պոլ Ջեյմսը գտավ Գլոստերի տառտի բաղադրատոմսը պատմության գրքում[4]: Արդյունքում Գլոստերի թանգարանները վերականգնեցին բաղադրատոմսը և շնորհավորական Գլոստերի տառտեր հյուրասիրեցին իրենց հաճախորդներին:

  • Նուշով ճաշատեսակներ
  • Խմորեղեն
  • Կարկանդակներ, տորթեր և ֆլաններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://bakewellonline.co.uk/documents/the_history_of_the_bakewell_pudding/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Bakewell Pudding». Bakewell Online. Վերցված է 5 December 2015-ին.
  3. 3,0 3,1 Davidson, Alan (2014). The Oxford Companion to Food. Oxford: Oxford University Press. էջ 54. ISBN 978-0199677337. Վերցված է 22 December 2015-ին.
  4. Enfield, Laura (18 May 2013). «Does tasty tart live up to city's name?». Weekend Citizen. էջ 17.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]