Բեյրութի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյրութի նավահանգիստ
Տեսակնավահանգիստ և quarter?
Երկիր Լիբանան
ՎարչատարածքԲեյրութ
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Քարտեզ
Քարտեզ

Բեյրութի նավահանգիստ(արաբ․՝ مرفأ بيروت‎‎), Լիբանանի գլխավոր նավահանգիստն է և աշխարհի ամենախոշոր նավահանգիստներից մեկը։ Տեղակայված է Բեյրութի հյուսիսային հատվածում գտնվող Սուրբ Գեորգիի ծովոծոցի ափին, ոչ հեռու քաղաքի կենտրոնից։ Այն իր մեջ ներառում է 4 նավահանգիստ, 16 կառամատույց, 12 պահեստ և նոր բեռնարկղային տերմինալ՝ 700,000 TEU/տարի թողունակությամբ։

Բեյրութի նավահանգիստը և ռազմածովային բազան հասանելի են նավերի և առագաստանավերի համար, որոնց ջրատարողությունը կազմում է մինչև 50 հազար տոննա։ Նավահանգստի ծովային բեռնափոխադրումների ընդհանուր շրջանառությունը տարեկան կազմում է մոտ 6 միլիոն տոննա, որի մոտ 40 տոկոսը տարանցիկ բեռներ են։ Պահեստների և ապրանքների բացօթյա պահեստավորման համար նախատեսված տարածքները կազմում են մոտ 100․000 մ²։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1887 թվականին։ Տեղակայված է Սուրբ Գեորգիի ծովախորշի արևելյան մասում, Բեյրութի հյուսիսային միջերկրածովյան ափին, Բեյրութ գետից դեպի արևմուտք։ Դա Միջերկրական ծովի արևելքում ամենախոշոր և ամենաբեռնված նավահանգիստներից մեկն է[1]։ Բեյրութի նավահանգիստը և Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանը երկիր մուտքի հիմնական կետերն են։

Բաղկացած է երկու նավահանգստից (հին և նոր), որոնք պաշտպանված են երկար ջրբաժանով։ Նավահանգստի ջրային տարածքի և ռազմածովային բազայի մակերեսը կազմում է մոտ 3 քառ․կմ, 16 նավամատույց, որոնց ընդհանուր գծի երկարությունը մոտ 5 655 մ է, խորությունը՝ 8-16,5 մ։ Նավահանգիստն ունի նավանորոգման արհեստանոցներ, լողացող, սայլակավոր և այլ ամբարձիչներ ծովային բեռները բեռնաթափելու համար՝ մինչև հազար տոննա բեռնամբարձությամբ։

Բեյրութի նավահանգիստը և ռազմածովային բազան հասանելի են նավերի և առագաստանավերի համար, որոնց ջրատարողությունը կազմում է մինչև 50 հազար տոննա։ Նավահանգստի ծովային բեռնափոխադրումների ընդհանուր շրջանառությունը տարեկան կազմում է մոտ 6 միլիոն տոննա, որի մոտ 40 տոկոսը տարանցիկ բեռներ են։ Պահեստների և ապրանքների բացօթյա պահեստավորման համար նախատեսված տարածքները կազմում են մոտ 100․000 մ²։

Պայթյուններ 2020 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի են ունեցել պայթյուններ զոհվել է առնվազն 157 մարդ, ավելի քան 5000-ը վիրավորվել են, իսկ շատերն անհետ կորել են[2]։ Պայթյունների հետևանքով անօթևան է մնացել մոտ 300.000 հազար մարդ[3]։ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հիմնական պայթյունը կապված է եղել 2․750 տոննա ամոնիումի նիտրատի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, հրդեհը հիմնականում մարվել է։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետների գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստը պայթունից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստը պայթունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is the Port of Beirut? Everything We Know About the Site Following Deadly Explosion» (անգլերեն).
  2. Gadzo, Mersiha. «Dozens killed, thousands wounded in Beirut explosion: Live». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Alsaafin, Ted Regencia, Linah. «More than 200,000 left homeless by Beirut explosion: Live updates». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Власти Ливана объявили столицу зоной стихийного бедствия // «Корреспондент». 05.08.2020 г.
  5. В Бейруте ввели режим чрезвычайного положения // РИА Новости. 05.08.2020 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյրութի նավահանգիստ» հոդվածին։