Բելեմի մշակութային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելեմի մշակութային կենտրոն
Տեսակկոնֆերանսների կենտրոն, մշակութային կենտրոն և մշակութային ժառանգություն
Երկիր Պորտուգալիա[1][2]
ՏեղագրությունԲելեն[2]
ՎայրԲելեմ
Հասցե1400 և 1067-001
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Կազմված էQ10306290?
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1993
Բացված1993
ՃարտարապետVittorio Gregotti? և Մանուել Սալգադո
Ժառանգության կարգավիճակImmovable Cultural Heritage of Public Interest?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բելեմի մշակութային կենտրոն (պորտ.՝ Centro Cultural de Belém (CCB)), ժամանակակից արվեստի մշակութային կենտրոն, տեղադրված Լիսաբոնի Բելեմ շրջանում։ Հսկայական շինություն է, 140,000 մ² տարածքով։ Սկզբում նախատեսված էր Պորտուգալիայի Եվրոպական նախագահության տեղավորման համար։ Հետագայում հարմարեցվեց ժողովների, գիտաժողովների, ցուցահանդեսների, համերգների անցկացման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտք
Պորտուգալիայի ամենամեծ մշակութային կենտրոնը
Քանդակ կենտրոնի մոտ
Ամանորյա ժամանակակից շշերով տոնածառ

Դեռևս 1988 թվականի հունվարին էր որոշում կայացել Բելեմի մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ, որպես Պորտուգալիայի կառավարության խնդիր, կառուցել շինություն, որտեղ պետք է տեղավորվեր Եվրոպական միության Պորտուգալիայի առաջին նախագահությունը (1992)[3][4]։

Կառուցման համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, և ներկայացված 57 նախագծերից ընտրվեցին 6-ը՝ երկրորդ փուլում քննարկելու համար[4] Վերջնական նախագիծը՝ ներկայացված պորտուգալացի ճարտարապետ Մանուել Սալգեդոի գլխավորությամբ, իտալացի ճարտարապետներ Վիտտորիո Գրեգոթթի և Աթելիեր Ռիսկոի կողմից, ենթադրում էր հինգ մոդուլներ՝ Գիտաժողովների կենտրոն, Կիրառական արվեստի կենտրոն, Ցուցահանդեսների կենտրոն, հյուրանոց և լրացուցիչ կարիքների տարածք, սակայն միայն առաջին երեքը կառուցվեցին[3][4][5]։

Կառուցումը սկսվեց 1989 թվականին և ավարտվեց շատ կարճ ժամանակահատվածում (3 տարի)։ Կառույցի պատճառով շատ ենթակառուցվածքներ քանդվեցին, իսկ որոշներն էլ՝ վերակառուցվեցին։ Շենքը գտնվում է ծովաբերանի մետ։ 1992 թվականի հունվարին 1, 2 (Փոքր դահլիճ) և 3 մոդուլները ավարտվեցին և պատրաստ էին ծառայելու նպատակին՝ ընդունելու Եվրոպական միության Պորտուգալիայի նախագահության անդամներին, ինստիտուտներին, ադմինիստրացիային, հաղորդակցման և անվտանգության պատասխանատու կենտրոններին։ Կեկ տարի անց Գիտաժողովների կենտրոնը և Փոքր լսարանը, իսկ ավելի ուշ՝ Ցուցահանդեսների կենտրոնը բացվեցին հասարակության համար։ Նույն տարվա սեպտեմբերին կատարվեց Մեծ դահլիճի բացման արարողությունը։

ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը տեղադրված է Բելեմում (Santa Maria de Belém), Լիսաբոնի պատմական հատվածի արևմտյան գետաբերանում, Ժերոնիմուշ վանական համալիրի հարևանությամբ։ (Jerónimos Monastery)։ Շրջապատված է բազմաթիվ պատմական կառույցներով՝ Բելեմի պալատով (պորտ.՝ Palácio Nacional de Belém) և աշտարակով (պորտ.՝ Torre de Belém), Հնագիտության թանգարանով, Հայտնագործությունների հուշարձանով (պորտ.՝ Padrão dos Descobrimentos, Monumento aos Descobrimentos)[5]։

Կառույցի պատվիրատուն Պորտուգալիայի կառավարությունն էր, ի դեմս Մշակույթի պետական գործակալության (պորտ.՝ Secretaria de Estado da Cultura)։ Կառուցապատման հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ կառույցը չպետք է իր դիրքով և տեսքով խաթարի Լիսաբոնի պատմական թաղամասի, ու հատկապես Ժերոնիմուշ վանական համալիրի տեսքը։

Կառույցը բաղկացած է տարբեր կառուցվածքային բլոկներից՝ ներքին բակ-հրապարակներով, որոնք միավորում են երեք հիմնական կառույցները[6]։ Յուրաքանչյուր կենտրոն առանձնանում է թեք «փողոցներով», որոնք ընթանում են պատերի մակերեսներով և կապում են շենքերի ներսի հատվածները[6]։ Գլխավոր շենքի կենտրոնական մասը հսկայական բաց տարածություն է, որը մեծացնում է հասարակական վայրը և կապում է կառույցի առանձին շենքերը։ Այստեղից հնարավորություն կա մտնելու հիմնական մասնաշենքեր, ինչպես նաև առաջին հարկում տեղավորված տարբեր խանութներ։ Այս ճարտարապետական ոճը լավագույնս նկարագրվում է Լիսաբոնի տեխնիկական համալսարանի Ճարտարապետության կենտրոնի աշխատակիցներ Սաթիա Սանտանայի և Մագդալենա Մաթոսի (2010) կողմից, որպես «քառակուսի բակեր», ի հակադրություն նեղ փողոցների[6]։ Կառույցն իր արտաքին տեսքով, զանգվածային պատերով, ուղիղ հարթություններով միջնադարյան պաշտպանական ամրոցի տպավորություն է թողնում։

  • Գիտաժողովների կենտրոնը ծառայում է տարաբնույթ հավաքների, ժողովների, հանդիպումների անցկացման համար։ Այստեղ են տեղակայված նաև կենտրոնի ծառայողական, ադմինիստրատիվ կենտրոնները, ռեստորանը, բարերը, կայանատեղին[3]։
  • Կիրառական արվեստի կենտրոնը ծառայում է տարաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման համար՝ ֆիլմ, օպերա, թատրոն, երաժշտական ներկայացում և այլն[3]։
  • Ցուցահանդեսների կենտրոնը ներառում է չորս պատկերասրահներ, հանդիսանում է ժամանակակից արվեստի, ճարտարապետության, դիզայնի, լուսանկարչության խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ է տեղակայված նաև հուշանվերների խանութն ու սրճարանը։ 2007 թվականի հունիսից այստեղ է հանգրվանել նաև Բերարդոի հավաքածուն (Բերարդոի հավաքածուի թանգարան)[3]։
  • Կրթական կենտրոնը կապ է հաստատում կենտրոնի և տարբեր կրթական հաստատությունների միջև։

Բելեմի մշակութային կենտրոնը հաղթել է Քարի միջազգային ճարտարապետության մրցույթում (Վերոնա, 1993

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտաժողովների տարածքն մակերեսը 30.500 մ² է
  • Կիրառական արվեստի կենտրոնի մակերեսը 22.000 մ² է
  • Ցուցահանդեսների տարածքի մակերեսը 35.000 մ² է (8.000 մ² է ազատ է ժամանակավոր ցուցահանդեսների համար)
  • 700 ջերմաչափեր, խոնավաչափեր, ճնշաչափեր
  • 19 վերելակներ
  • 1,300 դռներ և մուտքեր

Թանգարանի նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 http://www.wikilovesmonuments.org.pt/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 E. Ferreira and J. Cabello (2008), p.66
  4. 4,0 4,1 4,2 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.4
  5. 5,0 5,1 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.5
  6. 6,0 6,1 6,2 Cátia Santana and Madalena Cunha Matos (2010), p.6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեմի մշակութային կենտրոն» հոդվածին։