Բեբուտովի եկամտաբեր տուն
Տեսակ | եկամտաբեր տուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մեշչանսկի շրջան |
Առաջին հիշատակում | 1908 |
Հիմնադրված է | 1908 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Բեբուտովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Бебутовой), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1908-1909 թթ. գերմանական ծագմամբ ճարտարապետ և Մոսկվայի մոդեռն ճարտարապետության մեծ վարպետ Գուստավ Գելրիխի նախագծի հիման վրա։
Եկամտաբեր տան առաջին տերերը եղել են պետական խորհրդական Վլադիմիր Գրիգորևիչ Բեբուտովը և նրա կինը` Ռոզալիա Բորիսովնան, ինչպես նաև նրանց չորս երեխաները[2]։ Մինչև 1919 թվականն ամբողջ ընտանիքը զբաղվել է բարեգործությամբ, այդ թվում վանական համալիրների և այլ ճարտարապետական կառույցների վերականգնմամբ։
1910-ական թվականներին այս շենքում է ապրել 20-րդ դարի առաջին կեսի միստիկ փիլիսոփա, կոմպոզիտոր և ճանապարհորդ Գեորգի Գյուրջիևը։
Որոշ ժամանակ այս շենքում է գտնվել խորհրդային քանդակագործ-մոնումենտալիստ և Պուշկինի պետական գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Մերկուրովի արվեստանոցը։
Մինչև 1917 թվական եկամտաբեր տանն է գտնվել Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և մինչ օրս շենքը բնակեցված է։
Բեբուտովի եկամտաբեր տունը պաշտպանվում է որպես դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն ունի հինգ հարկ և ավարտվում է յուրահատուկ քիվերով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում շենքի երկրորդ հարկի բարձրաքանդակներն ու պատշգամբները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Приказ Департамента культурного наследия города Москвы № 548 от 15.07.2016
- ↑ Доходный дом Р.Б. Бебутовой, 1908-1910 гг., арх. Г.А. Гельрих