Բարիլյամբդա
Բարիլյամբդա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||
Barylambda
| ||||||||||||||||||||
|
Բարիլյամբդա (լատին․՝ Barylambda, հին հունարեն՝ βᾰρύς «ծանր» և λάμβδα «լյամբդա» բառերից, կապված է կենդանու տեսքի հետ) պանտոդոնտների ենթակարգի վերացած ցեղ, որը ապրել է միջին և ուշ պալեոզենում։ Հայտնի է դարձել Հյուսիսային Ամերկայում մի քանի պեղումներից։ Ինչպես բոլոր մնացած պանտոդոնտները, բարիլյամբդան նույնպես չորքոտանի, յուրաքանչյուր վերջույթի վրա հինգ մատ ունեցող կենդանի է։
Վերացել է ուշ պալեոզենում կորիֆոդոնի ձևավորման պատճառով, որը ավելի զարգացած էր և զբաղեցրեց բարիլյամբդայի էկոլոգիական կարգը։
Ցեղի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հայտնի են բարիլյամբդայի 3 տեսակ[1].
- †B. churchilli
- †B. faberi
- †B. jackwilsoni
Անատոմիան և էկոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքնապես բարիլյամբդաները հիշեցնում են փոքր գլխով, զարգացած երկար պոչով, արջի նման դասավորված վերջույթներով ռնգեղջյուրների կամ մեծ գետակինճերի։ Պոչուկային ողերը անսովոր ծանր էին.հասուն առանձնյակը կարող էր հենվել պոչի և ստորին վերջույթների վրա ծառից սնունդ հայթայթելու համար։
Ենթադրվում է, որ բարիլյամբդան խոտակեր էր.դրանում կարելի է համոզվել ատամնաշարի ձևից։
Մարմնի երկարությունը կազմել է մոտ 2.5մ, քաշը՝ մոտավորապես 650 կգ։ Բարիլյամբդաները իրենց ժամանակում համարվում էին խոշոր կենդանիներ և նրանց չափերը թույլ էին տալիս պաշտպանվել գիշատիչներից։
Բարիլյամբդայի կենսակերպը նման էր ներկայիս գետակինճերի կենսակերպին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարիլյամբդա» հոդվածին։ |
|