Բարիլյամբդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարիլյամբդա
Բարիլյամբդա
Barylambda faberi (ամենահավանական վերականգնումներից մեկը)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Cimolesta
Ենթակարգ Pantodonta
Ընտանիք †Barylambdidae
Ցեղ Barylambda
Լատիներեն անվանում
Barylambda



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Բարիլյամբդա (լատին․՝ Barylambda, հին հունարեն՝ βᾰρύς «ծանր» և λάμβδα «լյամբդա» բառերից, կապված է կենդանու տեսքի հետ) պանտոդոնտների ենթակարգի վերացած ցեղ, որը ապրել է միջին և ուշ պալեոզենում։ Հայտնի է դարձել Հյուսիսային Ամերկայում մի քանի պեղումներից։ Ինչպես բոլոր մնացած պանտոդոնտները, բարիլյամբդան նույնպես չորքոտանի, յուրաքանչյուր վերջույթի վրա հինգ մատ ունեցող կենդանի է։

Վերացել է ուշ պալեոզենում կորիֆոդոնի ձևավորման պատճառով, որը ավելի զարգացած էր և զբաղեցրեց բարիլյամբդայի էկոլոգիական կարգը։

Ցեղի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հայտնի են բարիլյամբդայի 3 տեսակ[1].

  • B. churchilli
  • B. faberi
  • B. jackwilsoni

Անատոմիան և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Barylambda faberi (այլընտրանքային վերականգնում)

Արտաքնապես բարիլյամբդաները հիշեցնում են փոքր գլխով, զարգացած երկար պոչով, արջի նման դասավորված վերջույթներով ռնգեղջյուրների կամ մեծ գետակինճերի։ Պոչուկային ողերը անսովոր ծանր էին.հասուն առանձնյակը կարող էր հենվել պոչի և ստորին վերջույթների վրա ծառից սնունդ հայթայթելու համար։

Ենթադրվում է, որ բարիլյամբդան խոտակեր էր.դրանում կարելի է համոզվել ատամնաշարի ձևից։

Մարմնի երկարությունը կազմել է մոտ 2.5մ, քաշը՝ մոտավորապես 650 կգ։ Բարիլյամբդաները իրենց ժամանակում համարվում էին խոշոր կենդանիներ և նրանց չափերը թույլ էին տալիս պաշտպանվել գիշատիչներից։

Բարիլյամբդայի կենսակերպը նման էր ներկայիս գետակինճերի կենսակերպին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]