Jump to content

Բարեկամություն թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեկամություն
ՀիմնադիրներՀԹԸ
ԵրկիրՀայաստան
Հիմնադրման ամսաթիվ1996

«Բարեկամություն» խորհրդանշական թատրոն (1966 թ. Երևան) ՀԹԸ (այժմ` Հայաստանի թատերական գործիչների միություն) նախաձեռնությամբ։ Նպատակն է լայն հասարակությանը ծանոթացնել նշանավոր թատրոնների նվաճումներին, նպաստել նրա գեղագիտական պահանջմունքների բավարարմանը, ինչպես և թատերական գործիչների մասնագիտական մակարդակի բարձրացմանը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարեկամություն»-ի հրավերով Երևանում ելույթներ են ունեցել Մոսկվայի Փոքր (1966, բացմանը, 1971, 1982, 1983, 1984, 1986), Վաղթանգովի անվան (1966, 1975, 1979, 1980, 1981, 1984), «Սովրեմեննիկ» (1966, 1979), Մայակովսկու անվան (1966, 1976), Գեղարվեստական (1976, 1982), Լենինգրադի Գորկու անվան (1985), Վրաստանի Ռուս Թավելու անվան (1976, 1981, 1984, 1986), Սլովակյան ազգային (1976), լեհական «Ստուդիո» (1987) և բազմաթիվ այլ թատրոններ։ Թատրոնը ՀՍՍՀ կուլտմինի և ՀԹԳՄ հետ կազմակերպում է թատերական փառատոներ («Թատերական Մոսկվա», ռուսական, սովետական դրամատուրգիայի, անդրկովկասյան, շեքսպիրյան և այլն), ինչպես և նշանավոր դերասաններին և ռեժիսորներին (ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ Ռ. Սիմոնով, Ս. Զաքարյաձե, Վ. Անջափարիձե, Մ. Ուլյանով, Գ. Տովստոնոգով, Ռ. Աղամիրզյան, Դ. Բանիոնիս և ուրիշներ) նվիրված ստեղծագործական երեկոներ։ «Բարեկամություն»-ի օրինակով նույնատիպ թատրոններ են ստեղծվել միութենական մի քանի հանրապետություններում, ինչպես և Մոսկվայում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 315