Բարբարա Պոմպիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Պոմպիլի
 
Կուսակցություն՝ «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» և Renaissance
Կրթություն՝ Sciences Po Lille?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 13, 1975(1975-06-13)[2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Bois-Bernard
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ barbarapompili.fr

Բարբարա Պոմպիլի (ֆր.՝ Barbara Pompili, հունիսի 13, 1975(1975-06-13)[2][3], Bois-Bernard), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի հունիսի 13-ին Բուա Բերնար ավանում (Պա դը Կալեի վարչություն)։ Ավարտել է Լիլի համալսարանը «քաղաքական գիտություններ» մասնագիտությամբ։ Քաղաքական գործունեությունը սկսել է 2000 թվականին՝ անդամակցելով Կանաչների կուսակցությանը։ 2002 թվականին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է կանաչների թեկնածու Նոել Մամերի մամուլի քարտուղարը։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում աշխատել է որպես պատգամավոր Իվ Կոշեի օգնական։ 2007-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախ դեմոկրատների և հանրապետականների խմբակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Բարբարա Պոմպիլին Սոմ դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում դարձավ կանաչների և սոցիալիստների դաշինքի թեկնածու և հաղթանակ տարավ` ստանալով ձայների 50,83%-ը։ 2012 թվականի հունիսի 20-ից եղել է Ազգային ժողովում կանաչների խմբի փոխնախագահ։

2016 թվականի փետրվարի 11-ին նշանակվել է Մանուել Վալսի երկրորդ կառավարության կենսաբազմազանության հարցերով պետական քարտուղար[4]։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին Կազնևի կառավարությունը ձևավորելիս ստացել է կենսաբազմազանության հարցերով պետքարտուղարի պաշտոնը[5]։ 2017 թվականի մայիսի 10-ին կառավարությունը դադարեցրեց գոյություն ունենալ Ֆիլիպի առաջին կառավարության ստեղծման կապակցությամբ։

2017 թվականին միացավ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությանը[6]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Բարբարա Պոմպիլին դարձավ «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Սոմ դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում և պահպանեց պատգամավորի պաշտոնը՝ 2-րդ փուլում ստանալով ձայների 61,89%-ը։ Ազգային ժողովում նա գլխավորեց կայուն զարգացման և տարածքային զարգացման հանձնաժողովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Qui est mon député ? Notre moteur de recherche pour mieux connaître votre représentant à l’Assemblée nationale (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2017. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Sébastien Tronche (2016 թ․ փետրվարի 11). «Avec Placé, Pompili et Cosse, deux nuances de verts entrent au gouvernement Valls» (ֆրանսերեն). le Lab. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Qui compose le gouvernement Cazeneuve ?» (ֆրանսերեն). Liberation. 2016 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  6. «L'INVITÉ DE 8H15 : BARBARA POMPILI, DÉPUTÉE REM DE LA SOMME» (ֆրանսերեն). LCI. 2017 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Персональная страница на сайте Национального собрания Франции

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Պոմպիլի» հոդվածին։