Բամբորո դղյակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բամբորո դղյակ անգլ.՝ Bamburgh Castle | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | պատմական շենք-թանգարան և դղյակ |
Հասցե | Bamburgh Castle, Bamburgh NE69 7DF[1] |
Վարչական միավոր | Բամբորո |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2] |
Ճարտարապետական ոճ | Նորմանական ճարտարապետություն |
Փոխարինել է | Bamburgh hillfort? |
Կայք | bamburghcastle.com |
Bamburgh Castle Վիքիպահեստում |
Բամբորո դղյակ (անգլ.՝ Bamburgh), գտնվում է Անգլիայի հյուսիսում Նորտումբերլենդ դքսությունում, Շոտլանդիայի հարավային սահմանից ոչ հեռու։
Դղյակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղանքի վերաբերյալ առաջին հիշատակությունները վերաբերում են 547 թվականին։ Տարեգրությունների մեջ ասվում է, որ այդ թվականին Բարնիցիայի կառավարիչ և անգլերի արքա Իդան թագավորության մայրաքաղաքը տեղափոխում է այն վայրը, որն այժմյան Բամբորոյի տեղանքն է։ Ժամանակի ընթացքում անգլերը աշխատեցրեցին իրենց հարևան կելտական ցեղերին և իրենց ենթարկեցրեցին Կատրաետ և Ռեգեդ (այժմյան Կամբրիան) թագավորությունները։ Բարնիցիայի ծաղկումը վրա հասավ 603 թվականին, երբ Էթելֆրիտը՝ Իդայի թոռը, իր տիրույթներին միացրեց Դեյրայի թագավորությունը և այդ կերպ դարձավ միավորված Նորտումբրիայի, որի սահմանները ձգվում էին կղզու գրեթե մեկ երրորդով, թագավորության արքան։
Էթելֆրիտը Բամբորոյում գտնվող ամրոցը նվիրեց իր կնոջը՝ Բեբբեին՝ այն վերջինիս պատվին անվանելով Բեբբաբուրգ։ VII դարում Բամբորոյի տեսքը բոլորովին այլ էր, քան հիմա է։ Բեդա Պատվելին Բամբորոն նկարագրում է որպես ցանկապատներով շրջապատված փայտե ամրոց։
Դե Մոուբրեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]XI դարի սկզբին դղյակը պատկանում էր մի կոմսի ընտանիքին, որը կառավարում էր Նորտումբերլենդը մինչև նորմանների նվաճումները և որոշ ժամանակ փորձում էր դիմադրել Վիլհելմ Նվաճողին։ Արդյունքում, կոմսի տիտղոսի հետ միասին դղյակն դարձավ Ռոբերտ դե Մոուբրեյի սեփականությունը, ով Բամբորոն շինեց քարից։
1095 թվականին Ռոբերտ դե Մոուբրեյը միացավ Վիլհելմ II-ի դեմ ծայր առած ապստամբությանը, և արքան պաշարեց Բամբուրգը։ Վիլհելմին հաջողվեց գերեվարել Ռոբերտին, թեպետ դղյակի կայազորը կնոջ՝ Մաթիլդայի գլխավորությամբ շարունակեց պաշտպանվել։ Մաթիլդան հրամայեց դղյակը հանձնել միայն այն բանից հետո, երբ Վիլհելմը սպառնաց կուրացնել ամուսնուն։
Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1464 թվականին Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ դղյակը 9 ամիս շարունակ պաշարված է եղել Ուորիկի 16-րդ կոմս Ռիչարդ Նևիլլի կողմից։ Կոմսի զորքը Անգլիայի ռազմական պատմության մեջ առաջին անգամ Բամբուրգը ռմբակործեց հրետանային կրակով, ինչի արդյունքում այն մեծապես վնասվեց։ Դղյակը վերականգնելու փորձեր ձեռնարկվել են դղյակի հաջորդ սեփականատերեըի կողմից XVII և XVIII դարերում։
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թվականին անգլիացի արդյունաբերող Վիլիամ Արմստրոնգը գնեց դղյակը և ավարտին հասցրեց վերականգնողական աշխատանքները՝ այն վերածելով անձնական կեցավայրի և թանգարանի։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացի գրող Բեռնարդ Կորնուելլի «Սաքսոնական ժամանակագրություններ» վիպաշարքում գլխավոր հերոս Ուտրեդ Բեբբանբուրգցին համարվում է Բեբբանբուրգ դղյակի (հին անգլիական անվանումը՝ Բամբորո) օլդրմենը՝ տերը։
Տեղեկատվություն այցելուների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակը բաց է մարտի 12-ից հոկտեմբերի 31-ը, ամեն օր ժամը 11.00-ից 17.00:
Մեծահասակի տոմսը՝ £5.50. Երեխաների տոմսը (5-15 տարեկան)՝ £2.50. մինչև 5 տարեկան երեխաների համար՝ անվճար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբորո դղյակ» հոդվածին։ |
|