Բամբորո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բամբորո դղյակ
անգլ.՝ Bamburgh Castle
Bamburgh 2006 closeup.jpg
Տեսակ պատմական շենք-թանգարան և դղյակ
Վարչական միավոր Բամբորո
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ճարտարապետական ոճ Նորմանական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Բրիտներ
Կայք bamburghcastle.com
Կոորդինատներ: 55°36′33.700000099598″ հս․ լ. 1°42′39.61000010008″ ամ. ե. / 55.60936111113877445° հս․. լ. 1.7110027778055779° ավ. ե. / 55.60936111113877445; 1.7110027778055779
Բամբորո դղյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Բամբորո դղյակ
Bamburgh Castle Վիքիպահեստում

Բամբորո դղյակ (անգլ.՝ Bamburgh), գտնվում է Անգլիայի հյուսիսում Նորտումբերլենդ դքսությունում, Շոտլանդիայի հարավային սահմանից ոչ հեռու:

Դղյակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքի վերաբերյալ առաջին հիշատակությունները վերաբերում են 547 թվականին: Տարեգրությունների մեջ ասվում է, որ այդ թվականին Բարնիցիայի կառավարիչ և անգլերի արքա Իդան թագավորության մայրաքաղաքը տեղափոխում է այն վայրը, որն այժմյան Բամբորոյի տեղանքն է: Ժամանակի ընթացքում անգլերը աշխատեցրեցին իրենց հարևան կելտական ցեղերին և իրենց ենթարկեցրեցին Կատրաետ և Ռեգեդ (այժմյան Կամբրիան) թագավորությունները: Բարնիցիայի ծաղկումը վրա հասավ 603 թվականին, երբ Էթելֆրիտը՝ Իդայի թոռը, իր տիրույթներին միացրեց Դեյրայի թագավորությունը և այդ կերպ դարձավ միավորված Նորտումբրիայի, որի սահմանները ձգվում էին կղզու գրեթե մեկ երրորդով, թագավորության արքան:

Էթելֆրիտը Բամբորոյում գտնվող ամրոցը նվիրեց իր կնոջը՝ Բեբբեին՝ այն վերջինիս պատվին անվանելով Բեբբաբուրգ: VII դարում Բամբորոյի տեսքը բոլորովին այլ էր, քան հիմա է: Բեդա Պատվելին Բամբորոն նկարագրում է որպես ցանկապատներով շրջապատված փայտե ամրոց:

Դե Մոուբրեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբորո

XI դարի սկզբին դղյակը պատկանում էր մի կոմսի ընտանիքին, որը կառավարում էր Նորտումբերլենդը մինչև նորմանների նվաճումները և որոշ ժամանակ փորձում էր դիմադրել Վիլհելմ Նվաճողին: Արդյունքում, կոմսի տիտղոսի հետ միասին դղյակն դարձավ Ռոբերտ դե Մոուբրեյի սեփականությունը, ով Բամբորոն շինեց քարից:

1095 թվականին Ռոբերտ դե Մոուբրեյը միացավ Վիլհելմ II-ի դեմ ծայր առած ապստամբությանը, և արքան պաշարեց Բամբուրգը: Վիլհելմին հաջողվեց գերեվարել Ռոբերտին, թեպետ դղյակի կայազորը կնոջ՝ Մաթիլդայի գլխավորությամբ շարունակեց պաշտպանվել: Մաթիլդան հրամայեց դղյակը հանձնել միայն այն բանից հետո, երբ Վիլհելմը սպառնաց կուրացնել ամուսնուն:

Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1464 թվականին Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ դղյակը 9 ամիս շարունակ պաշարված է եղել Ուորիկի 16-րդ կոմս Ռիչարդ Նևիլլի կողմից: Կոմսի զորքը Անգլիայի ռազմական պատմության մեջ առաջին անգամ Բամբուրգը ռմբակործեց հրետանային կրակով, ինչի արդյունքում այն մեծապես վնասվեց: Դղյակը վերականգնելու փորձեր ձեռնարկվել են դղյակի հաջորդ սեփականատերեըի կողմից XVII և XVIII դարերում:

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին անգլիացի արդյունաբերող Վիլիամ Արմստրոնգը գնեց դղյակը և ավարտին հասցրեց վերականգնողական աշխատանքները՝ այն վերածելով անձնական կեցավայրի և թանգարանի:

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի գրող Բեռնարդ Կորնուելլի «Սաքսոնական ժամանակագրություններ» վիպաշարքում գլխավոր հերոս Ուտրեդ Բեբբանբուրգցին համարվում է Բեբբանբուրգ դղյակի (հին անգլիական անվանումը՝ Բամբորո) օլդրմենը՝ տերը:

Տեղեկատվություն այցելուների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակը բաց է մարտի 12-ից հոկտեմբերի 31-ը, ամեն օր ժամը 11.00-ից 17.00:
Մեծահասակի տոմսը՝ £5.50. Երեխաների տոմսը (5-15 տարեկան)՝ £2.50. մինչև 5 տարեկան երեխաների համար՝ անվճար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]