Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում
Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում Le Bureau de coton à La Nouvelle-Orléans | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդգար Դեգա[1] |
տարի | 1873 |
բարձրություն | 73 |
լայնություն | 92 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պոյի Գեղեցիկ արվեստների թանգարան |
հավաքածու | Պոյի Գեղեցիկ արվեստների թանգարան |
սեփականատեր | Q115909876?[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում» (ֆր.՝ Le Bureau de coton à La Nouvelle-Orléans), Էդգար Դեգայի 1873 թվականի նկարն է։ 1878 թվականից գտնվում է Պոյի Գեղեցիկ արվեստների թանգարանի հավաքածուում[3]։ Սա Դեգայից և իմպրեսիոնիստներից առաջին նկարն է, որ գնել է թանգարանը[4] և դրանից հետո Ըստ Մերիլին Բրաունի Դեգան դադարել է անհայտ և պայքարող նկարիչ լինելուց[5][6]։
Նկարը հաճախ սխալմամբ անվանում են Նոր Օռլեանի բամբակի բորսա[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նկարը Էդգար Դեգան նկարել է Նոր Օռլեանում իր բարեկամներին այցի գնացած ժամանակ[5]։ Նկարի սյուժեն աշխատանքային գրասենյակի առօրյան է, աշխատանքային եռուզեռը՝ սյուժե, որը ավելի հոգեհարազատ էր Էմիլ Զոլայի ստեղծագործություններին։ Մինչ այդ նկարիչները խուսափում էին անդրադառնալ նման թեմայի։ Նոր Օռլեանը այդ ժամանակ ԱՄՆ մեծությամբ չորրորդ քաղաքն էր, և որպես նավահանգիստ մրցում էր Նյու Յորքի հետ։ Քաղաքի բարգավաճման գլխավոր աղբյուրը բամբակի առևտուրն էր։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են Դեգայի բարեկամները իրենց առևտրական գրասենյակում։ Առաջին պլանում նստած է Դեգայի քեռին՝ Միշել Մյուսոնը։ Նկարչի եղբայրը Ռենե դե Գան՝ բամակի բորսայի բրոքերը թերթ է կարդում, երկրորդ եղբայրը՝ Ախիլ դե Գան՝ ետին պլանում, ձախից հենվել է միջնորմին։ Ռենեն և Ախիլը զբաղվում էին գինու առևտրով և գրասենյակ այցի են եկել[8]։ Սեղանի եզրին նստած է Ուիլիամ Բելը՝ Միշել Մյուսոնի փեսան ու կիսով չափ պտտվել է ետ, որ գնորդին ցույց տա բամբակի օրինակը։ Բարձր աթոռին նստած է Միշել Մյուսոնի գործընկերը՝ Ջեյմս Պրեստիջը, ով ուշադիր ստուգում է գնորդի ձեռքի գրքույկի թվերը։ Դեգայի քեռին ուսումնասիրում է բամբակի օրինակը։ Երբ նկարը ցուցադրվեց իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսում, մեկնաբաններից մեկը ընդգծել է, որ այս կերպարը նկարված է հիասքանչ՝ մարդը պատկերված է լիովին իր գործով կլանված։ Աջից գանձապահ Ջոն Լիվոդն է, ով թեքվել է հաշվապահական մատյանի վրա և լիովին կլանված է հաշվումներով[3]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած որ պատկերը խառը տպավորություն է թողնում, բայց Դեգայի բոլոր կոմպոզիցիաների նման՝ հանգամանորեն մտացված է։ Օրինակ՝ սև հագուստով ֆիգուրները այնպես են դասավորված ետին պլանում, ասես դուրս են գալիս նկարից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
- ↑ https://www.pop.culture.gouv.fr/notice/joconde/00980000397
- ↑ 3,0 3,1 «Эдгар Дега "Хлопковая контора"». impressionnisme.narod.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994
- ↑ 5,0 5,1 Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994.
- ↑ Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994.
- ↑ Johnson, Jerah (1995). «Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans by Marilyn R. Brown». Louisiana History. Louisiana Historical Association. 36 (3): 345–7. ISSN 0024-6816. JSTOR 4233216 – via JSTOR.
{{cite journal}}
: Invalid|url-access=y
(օգնություն) - ↑ Excellent Exhibitions Detail Mark of French Influence, Pittsburgh Post-Gazette,July 3, 1999
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Marilyn R.; (1994). Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans. Pennsylvania State University Press. ISBN 0-271-00944-6 Pg. 4.
- Impressionism : a centenary exhibition, the Metropolitan Museum of Art, December 12, 1974-February 10, 1975, fully digitized text from The Metropolitan Museum of Art libraries
|