Բակունիզմ
Բակունիզմ (ռուս.՝ Бакунизм), անարխիզմի տարատեսակ, որը կապված է Միխայիլ Բակունինի անվան հետ։
Բակունիզմի կողմնակիցները պահանջում էին մասնավոր սեփականության ոչնչացմանը զուգահեռ պետության բոլոր ձևերի վերացում, արտադրողների մանր համայնքների բացարձակ ինքնավարություն և միավորում ազատ ֆեդերացիաներում (բակունիստներն այս ծրագիրն անվանում էին «սոցիալական վերացում»)։ Բակունինը և նրա հետևորդները գտնում էին, որ ֆեդերալիզմն և ինքնակառավարումը պետք է փոխարինեին կենտրոնական կառավարությանը։
19-րդ դարի 60–70-ական թվականներին բակունիզմը տարածվել է Իսպանիայում, Իտալիայում, Հարավային Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։ Ձգտելով իրականացնել իրենց գաղափարները՝ բակունիստները ստեղծում էին գաղտնի կազմակերպություններ։
Մարքսին և էնգելսին հաջողվեց բակունիզմի առաջնորդներին վտարել Ինտերնացիոնալից։
Բակունիզմը նպաստել է տարբեր անարխիստական կամ անարխիզմին մոտ հոսանքների առաջացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 244)։ |