Բախչիսարայցևի եկամտաբեր տուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Գ. Ք. Բախչիսարայցևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом К. Х. Бахчисарайцева), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Սոցիալիստիչեսկայա փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում (հասցեն` Բուդյոննու պողոտա, 26/57)։ Շենքը կառուցվել է XX դարի սկզբին և պատկանել է Ռոստովի քաղաքային դումայի իրավասու և Ռոստովի դատական հաշտարար շրջանի պատվավոր հաշտարար դատավոր, քաղաքում հայտնի այգեգործ Գրիգոր Քրիստափորի Բախչիսարայցևին[1] (նրա անունը նշված է որպես տան սեփականատեր գնահատման փաստաթղթերում[2] և Դոնի Ռոստովի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում)։ 1910 թվականին Գրիգոր Բախչիսարայցևը գլխավորել է Ծառատնկման առաջին տոնի կազմխորհուրդը։
Ներկայում շենքը ներառված է ճարտարապետության հուշարձանների ցանկում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է մոդեռն ոճով XX դարի սկզբին։ XIX դարի վերջի - XX դարի սկզբի եկամտաբեր տների բնորոշ առանձնահատկությունը առևտրային տարածքների` շենքի առաջին հարկում գտնվելն էր։ Տան առաջին հարկը վարձակալել էր «Զվենո» առևտրաարդյունաբերական ընկերությունը, որը զբաղվում էր «Ռուդոլֆ Լեյ» բաժնետիրական ընկերության «Լորելեյ» ավտոմեքենաների վաճառքով[4]։
1920-ական թվականներին շենքը պետականացվեց, վերին հարկերը դարձան բնակելի տարածքներ, իսկ նկուղում բացվեց ուսանողական ճաշարան։ Առաջին հարկը շարունակեց գործել որպես առևտրային տարածք[5]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գրիգոր Բախչիսարայցևի եկամտաբեր տունը խիստ տուժեց, իսկ հարակից շենքերը գրեթե ամբողջությամբ ավերվեցին և վերականգնման ենթակա չէին (Գրիգորի Պուստովոյտովի և Կարապետ Չեռնովի տները)։
Բախչիսարայցևի եկամտաբեր տունը վերականգնեցին 2005 թվականին։ Այսօր շենքում տեղակայված են մորթեղենի խանութ, սրճարան և գրքի սուպերմարկետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Землевладельцы Российской империи и их имения 1870-1918 гг» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Оценка недвижимого имущества г. Ростова-на-Дону, 1904-1915гг. // Ростов н/Д 1915. — 1915.
- ↑ «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения - Правительство Ростовской области». www.donland.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Под защитой химер. - Из истории Ростова - Ростов со всех сторон - Статьи, очерки, зарисовки - Ростовберег.ру». www.rostovbereg.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Весь Ростов н/Д на 1923 г.. [Ростов н/Д, 1923]». Донская электронная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Попов Л. Дом с химерами : [о здании на углу ул. Социалистической и просп. Буденновского (N 26), принадлежавшем Г. Х. Бахчисарайцеву] // Новая городская газета. 1998. 20-26 февp. С. 17.
- Бахчисарайцев // Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону / В. Сидоров. Ростов-на-Дону, 1994. Т. 1. С. 177.
- Поташев Ф. И. Град Ростов. Ч. 3 : Светлые были. Ростов-на-Дону, 2008. С. 93, 97, 99, 136, 293.
- Поташев Ф. И. Град Ростов. Ч. 3 : Светлые были. Ростов-на-Дону, 2008. С. 93, 97, 99, 136, 293.
- Лобжанидзе В. Н. Путешествия по старому Ростову. Ч. 2 / В. Лобжанидзе, Г. Лаптев, В. Кустов. Ростов-на-Дону, 2001. С. 94.