Բախչիսարայցևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախչիսարայցևի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Շենքի ճակատը զարդարում են քիմեռների գլուխները

Գ. Ք. Բախչիսարայցևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом К. Х. Бахчисарайцева), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Սոցիալիստիչեսկայա փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում (հասցեն` Բուդյոննու պողոտա, 26/57)։ Շենքը կառուցվել է XX դարի սկզբին և պատկանել է Ռոստովի քաղաքային դումայի իրավասու և Ռոստովի դատական հաշտարար շրջանի պատվավոր հաշտարար դատավոր, քաղաքում հայտնի այգեգործ Գրիգոր Քրիստափորի Բախչիսարայցևին[1] (նրա անունը նշված է որպես տան սեփականատեր գնահատման փաստաթղթերում[2] և Դոնի Ռոստովի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում)։ 1910 թվականին Գրիգոր Բախչիսարայցևը գլխավորել է Ծառատնկման առաջին տոնի կազմխորհուրդը։

Ներկայում շենքը ներառված է ճարտարապետության հուշարձանների ցանկում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է մոդեռն ոճով XX դարի սկզբին։ XIX դարի վերջի - XX դարի սկզբի եկամտաբեր տների բնորոշ առանձնահատկությունը առևտրային տարածքների` շենքի առաջին հարկում գտնվելն էր։ Տան առաջին հարկը վարձակալել էր «Զվենո» առևտրաարդյունաբերական ընկերությունը, որը զբաղվում էր «Ռուդոլֆ Լեյ» բաժնետիրական ընկերության «Լորելեյ» ավտոմեքենաների վաճառքով[4]։

1920-ական թվականներին շենքը պետականացվեց, վերին հարկերը դարձան բնակելի տարածքներ, իսկ նկուղում բացվեց ուսանողական ճաշարան։ Առաջին հարկը շարունակեց գործել որպես առևտրային տարածք[5]։

Երեկոյան Ռոստով, Գրիգոր Բախչիսարայցևի և Գրիգորի Պուստովոյտովի եկամտաբեր տները

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գրիգոր Բախչիսարայցևի եկամտաբեր տունը խիստ տուժեց, իսկ հարակից շենքերը գրեթե ամբողջությամբ ավերվեցին և վերականգնման ենթակա չէին (Գրիգորի Պուստովոյտովի և Կարապետ Չեռնովի տները)։

Բախչիսարայցևի եկամտաբեր տունը վերականգնեցին 2005 թվականին։ Այսօր շենքում տեղակայված են մորթեղենի խանութ, սրճարան և գրքի սուպերմարկետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Землевладельцы Российской империи и их имения 1870-1918 гг» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. Оценка недвижимого имущества г. Ростова-на-Дону, 1904-1915гг. // Ростов н/Д 1915. — 1915.
  3. «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения - Правительство Ростовской области». www.donland.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Под защитой химер. - Из истории Ростова - Ростов со всех сторон - Статьи, очерки, зарисовки - Ростовберег.ру». www.rostovbereg.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Весь Ростов н/Д на 1923 г.. [Ростов н/Д, 1923]». Донская электронная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Попов Л. Дом с химерами : [о здании на углу ул. Социалистической и просп. Буденновского (N 26), принадлежавшем Г. Х. Бахчисарайцеву] // Новая городская газета. 1998. 20-26 февp. С. 17.
  • Бахчисарайцев // Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону / В. Сидоров. Ростов-на-Дону, 1994. Т. 1. С. 177.
  • Поташев Ф. И. Град Ростов. Ч. 3 : Светлые были. Ростов-на-Дону, 2008. С. 93, 97, 99, 136, 293.
  • Поташев Ф. И. Град Ростов. Ч. 3 : Светлые были. Ростов-на-Дону, 2008. С. 93, 97, 99, 136, 293.
  • Лобжанидзе В. Н. Путешествия по старому Ростову. Ч. 2 / В. Лобжанидзе, Г. Лаптев, В. Кустов. Ростов-на-Дону, 2001. С. 94.