Գրիգոր Բախչիսարայցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Բախչիսարայցև
Դիմանկար
Ծնվել է1852
ԾննդավայրՆոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1920
Մահվան վայրԴոնի Ռոստով, Դոնի մարզ, Խորհրդային Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր
Բախչիսարայցևի եկամտաբեր տունը (Տագանրոգի պողոտա, 26-ի և Նիկոլայի փողոց, 81-ի հատում)
Ռուսաստանի կայսրի ուղերձը

Գրիգոր Քրիստափորի Բախչիսարայցև (1852, Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1920, Դոնի Ռոստով, Դոնի մարզ, Խորհրդային Ռուսաստան), ռուսաստանցի հայազգի պետական և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1852 թվականին Նոր Նախիջևանում։

Ստացել է տնային դաստիարակություն։

1896 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Եղել է Ռոստովի քաղաքային դումայի իրավասու 1882-1917 թվականներին։ Դումայում եղել է փողոցների սալարկման հանձնաժողովի անդամ, առևտրային պատգամավորության անդամ, քաղաքի եռամսյակային հարկի ատյանի անդամ։ 1915 թվականից՝ Ռոստովի դատական հաշտարար շրջանի պատվավոր հաշտարար դատավոր։

Զբաղվել է հասարակական գործունեությամբ. եղել է այգեպանների ընկերության նախագահը։ Նախաձեռնել և կազմակերպել է Դոնի Ռոստովում Ծառատնկման առաջին տոնը (1910 թվականին)[1][2]։ Եղել է Ռոստովի «Սադովոդ» («Այգեպան») ամսագրի խմբագիրը։

Մահացել է 1920 թվականին Դոնի Ռոստովում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Բախչիսարայցևը հայտնի է նաև որպես 2-րդ գիլդիայի վաճառական։ Նա և հարազատ եղբայրը՝ Էմանուիլը (1865-1943), եղել են կոշիկի խոշոր առևտրականներ Դոնի Ռոստովում։
  • Տավրիկյան նահանգի Սիմֆերոպոլի գավառում, Բելբեք կայարանի մոտ, Բախչիսարայցևին էր պատկանում մրգատու այգով և երկու քարե տներով հողակտորը[3]։ Նաև նրան էին պատկանում տներ Նախիջևանում և Դոնի Ռոստովում։ Ռոստովի տունն ընդգրկված է ճարտարապետության հուշարձանների ցանկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону в 6 томах, том 1.
  • Казаров С.С. Нахичеванское купечество (конец XVIII – начало XX века). Ростов/Дону, 2012.
  • Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007. ISBN 5 901377-18-4.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]