Jump to content

Բաթերսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բաթերսի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՈւոնդսուերտ
Բաթերսի (Միացյալ Թագավորություն)##
Բաթերսի (Միացյալ Թագավորություն)

Բաթերսի՝ հարավային Լոնդոնի՝ Թեմզայի ափին տեղակայված բնակելի շրջան։ Մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։ Նրա տարածքում են գտնվում Բաթերսի Պարկը[en]ը և Բաթերսի էլեկտրակայանը։

Բաթեսիի բնակչությունը 2001 թվականին կազմել է 73 345 մարդ[1]։

Արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ նախորդ դարավերջին Բաթերսին լքված և վտանգավոր արդյունա-պահեստային գոտի էր՝ չաշխատող նավաշինարաններով, նավամատույցներով և էլեկտրակայանով։ Սակայն 21-րդ դարում տեղադրությունը Բաթերսիում կտրուկ փոխվեց. սկսեցին հայտնվել նոր բնակելի համալիրներ, տարատեսակ ճարտարապետական շինություններ, բարելավվել են ենթակառուցվածքները։ Բաթերսիում աշխատել են այնպիսի հանրահայտ ճարտարապետներ, ինչպիսին են Ռիչարդ Ջորջ Ռոջերսը և Նորման Ֆոսթերը։ Շրջանի «մարգարիտն» է համարվում Բաթերսի Պարկը[en] ՝ իր կանաչ ծառուղիներով, լճակներով, շատրվաններով, վազքուղիներով և փոքր կենդանաբանական այգով։

2016 թվականին Մեյֆերից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվել է, որի շուրջը կառուցվել է նոր թաղամաս։ Ոչ շատ հեռու տեղակայված` արդեն շատ տարիներ չաշխատող և պետության կողմից պաշտպանվող Բաթերսի էլեկտրակայանի շինությունը կփոխակերպվի համալիրի` բուտիկներով, ռեստորաններով, հյուրանոցներով, բազմաթիվ գրասենյակային և առևտրային տարածքներով։ Այս կերպով, Բաթերսի շրջանը համարվում է ներդրումների համար ամենահեռանկարայիններից[2]։

Բաթերսի Էլեկտրակայան

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթերսի շրջանը տեղակայված է Լոնդոնի հարավում` Թեմզայի ափին, և մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։

2010 թվականին Բաթերսիի կողմից պատգամավոր է ընտրվել պահպանողական Ջեյն Էլիսոնը[en]:[փա՞ստ]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Battersea - Hidden London». hidden-london.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Район Лондона Батерси (Battersea) ← LondonDom.com Ltd». www.londondom.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթերսի» հոդվածին։