Բազելի երկրաշարժ
Բազելի երկրաշարժ (1356) | |
---|---|
Բազելի երկրաշարժն ըստ շվեյցարացի նկարիչ Կառլ Յոսլինի | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Շվեյցարիա |
Տարեթիվ | հոկտեմբերի 18, 1356 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6.2-6.5 MW |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Շվեյցարիա Ֆրանսիա Գերմանիա |
Տուժածներ | 1000 |
Զոհվածներ | 1000 մարդ[1] |
47°30′ հս․. լ. 7°36′ ավ. ե.HGЯO | |
1356 Basel earthquake Վիքիպահեստում |
Բազելի 1356 թվականի հոկտեմբերի 18-ի երկրաշարժը, Կենտրոնական Եվրոպայի պատմության ընթացքում գրանցված ամենախոշոր սեյսմոլոգիական երևույթն է[2]։ Այն ենթադրաբար ունեցել է 9-10 բալ ուժգնություն (7.1 MW մագնիտուդ)[3]։ Այս երկրաշարժը հայտնի է նաև Սուրբ Ղուկասի երկրաշարժ (Séisme de la Saint-Luc), քանի որ հոկտեմբերի 18-ը Սուրբ Ղուկասի տոնն է։
Երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական ցնցումները եղել են տեղական ժամանակով 19:00-20:00-ի սահմաններում։ Հիմնական ցնցումը տեղի է ունեցել մոտ ժամը 22:00-ին։ Հոկտեմբերի 18-19-ին գրանցվել են աֆթերշոկեր[4]։ Բազելում երկրորդ ամենաուժեղ ցնցումը տեղի է ունեցել կեսգիշերին։ Ցնցման ժամանակ մոմերը թափվել են հատակին և փայտե տներն սկսել են այրվել։ Երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը Բազել քաղաքում հասել է 300-ի։ Բազելից 30 կմ շառավղի վրա գտնվող բոլոր եկեղեցիները և ամրոցները ավերվել են[5]։
Սեյսմիկ ճգնաժամը տևել է մոտ մեկ տարի։ Հետազոտելով մակրոսեյսմիկ տվյալները[5]՝ ենթադրվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է արևելք-արևմուտք կողմնորոշում, ուղղությունը համընկել է Յուրայի լեռների խզումային խախտումներին[6]։ Ժամանակակից երկրասեյսոմոլգիական հետազոտությունները երկրաշարժի պատճառը համարում են Բազել քաղաքից հյուսիս, հյուսիս-արևելք - հարավ, հարավ-արևելք գտնվող տեկտոնական նորմալ խզումային խախտումները[7]։
Էպիկենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ տվյալների պատճառով երկրաշարժի համար մի քանի առաջարկվող էպիկենտրոններ կան։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ էպիկենտրոնը գտնվել է Յուրայի լեռների տակ[2]։ Այլ հետազոտողներ գտնում են, որ էպկենտրոնը գտնվել է Բազել քաղաքից 10 կմ հարավ հեռավորության վրա[8]։
Ուժգնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժը զգացել են Ցյուրիխում, Կոնստանցում և նույնիսկ Իլ դը Ֆրանսում։ ՄՍԿ-64-ով գրանցված առավելագույն ուժգնությունը կազմել է 9-10 բալ։ Ցնցման հետևանքով ավերվել են 30-40 ամրոցներ[5][9]։
Մակրոսեյսմիկ տվյալների հիման վրա տարբեր հետազոտողներ փորձել են հաշվել երկրաշարժի Mw մագնիտուդը, որը ըստ տարբեր աղբյուրների կազմել է՝ 6.2 (BRGM 1998)[3][5], 6.0 (GEO-TER 2002)[3], 6.9 (SED 2004), 6.7-ից 7.1[3], 6.6 (GFZ 2006)[3],: 21 եվրոպացի մասնագետների և ԱՄՆ-ի ներգրավմամբ իրականացրած խոշոր շվեյցարական հետազոտության չորս խմբերը երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6.9, 6.9, 6.5-ից 6.9 և 6.5 ± 0.5 (PEGASOS 2002 - 2004)[3]: Տարբեր են նաև խզումային խախտումների հետ կապված ենթադրությունները[3]։
Վնաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժն ավերեց Շվեյցարիայի Բազել քաղաքը, ավերվեցին Ֆրանսիայի և Գերմանիայի շատ շրջաններ։ Կենտրոնական Եվրոպայում երկրաշարժներ շատ հազվադեպ են լինում։ Ըստ Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայության՝ անցյալ 800 տարվա ընթացքում գրանցվել է մոտ 10000 երկրաշարժ, որոնց միայն կեսն է ունեցել ըստ Ռիխտերի սանդղակի 6.0-ից մեծ ուժգնություն[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nbn-resolving.de/urn:nbn:de:0291-rzd-003676-20201812-5
- ↑ 2,0 2,1 «1356 Basel Earthquake: A 650-Year Retrospective» (PDF). Risk Management Solutions. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին. «The most damaging intra-plate earthquake known to have occurred in central Europe» Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «RMS» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Centrale Nucléaire de Fessenheim : appréciation du risque sismique Արխիվացված 2011-07-20 Wayback Machine RÉSONANCE Ingénieurs-Conseils SA, published 2007-09-05, accessed 2011-03-30 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Von Waltenkofen K. (1357).
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Lambert J., Winter T., Dewez T. J. B. et P. Sabourault (2005).
- ↑ Meyer, B., Lacassin, R., Brulhet, J., Mouroux, B., 1994.
- ↑ Meghraoui M., Delouis B., Ferry M., Giardini D., Huggenberger P., Spottke I. et M. Granet (2001).
- ↑ Fäh, D; Gisler, M., Jaggi, B., Kästli, P., Lutz, T., Masciadri, V., Matt, C., Mayer-Rosa, D., Rippmann, D., Schwarz-Zanetti, G., Tauber, J. and Wenk, T (2009 թ․ հուլիս). «The 1356 Basel earthquake: an interdisciplinary revision». Geophysical Journal International. 178 (1): 351–374. Bibcode:2009GeoJI.178..351F. doi:10.1111/j.1365-246X.2009.04130.x. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ D. Mayer-Rosa and B. Cadiot (1979).
- ↑ "Switzerland prepares for seismic calamity" 18 October 2006(չաշխատող հղում); the canton of Valais in southern Switzerland experienced notable earthquakes in 1855 and 1946 (Risk Management Solutions 2006)