Բազելի երկրաշարժ
Բազելի երկրաշարժ (1356) | |
---|---|
Բազելի երկրաշարժն ըստ շվեյցարացի նկարիչ Կառլ Յոսլինի | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հոկտեմբերի 18, 1356 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6.2-6.5 MW |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | ![]() ![]() ![]() |
Տուժածներ | 1000 |
47°30′ հս․. լ. 7°36′ ավ. ե.HGЯO | |
![]() |
Բազելի 1356 թվականի հոկտեմբերի 18-ի երկրաշարժը, Կենտրոնական Եվրոպայի պատմության ընթացքում գրանցված ամենախոշոր սեյսմոլոգիական երևույթն է[1]։ Այն ենթադրաբար ունեցել է 9-10 բալ ուժգնություն (7.1 MW մագնիտուդ)[2]։ Այս երկրաշարժը հայտնի է նաև Սուրբ Ղուկասի երկրաշարժ (Séisme de la Saint-Luc), քանի որ հոկտեմբերի 18-ը Սուրբ Ղուկասի տոնն է։
Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական ցնցումները եղել են տեղական ժամանակով 19:00-20:00-ի սահմաններում։ Հիմնական ցնցումը տեղի է ունեցել մոտ ժամը 22:00-ին։ Հոկտեմբերի 18-19-ին գրանցվել են աֆթերշոկեր[3]։ Բազելում երկրորդ ամենաուժեղ ցնցումը տեղի է ունեցել կեսգիշերին։ Ցնցման ժամանակ մոմերը թափվել են հատակին և փայտե տներն սկսել են այրվել։ Երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը Բազել քաղաքում հասել է 300-ի։ Բազելից 30 կմ շառավղի վրա գտնվող բոլոր եկեղեցիները և ամրոցները ավերվել են[4]։
Սեյսմիկ ճգնաժամը տևել է մոտ մեկ տարի։ Հետազոտելով մակրոսեյսմիկ տվյալները[4]՝ ենթադրվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է արևելք-արևմուտք կողմնորոշում, ուղղությունը համընկել է Յուրայի լեռների խզումային խախտումներին[5]։ Ժամանակակից երկրասեյսոմոլգիական հետազոտությունները երկրաշարժի պատճառը համարում են Բազել քաղաքից հյուսիս, հյուսիս-արևելք - հարավ, հարավ-արևելք գտնվող տեկտոնական նորմալ խզումային խախտումները[6]։
Էպիկենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիչ տվյալների պատճառով երկրաշարժի համար մի քանի առաջարկվող էպիկենտրոններ կան։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ էպիկենտրոնը գտնվել է Յուրայի լեռների տակ[1]։ Այլ հետազոտողներ գտնում են, որ էպկենտրոնը գտնվել է Բազել քաղաքից 10 կմ հարավ հեռավորության վրա[7]։
Ուժգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժը զգացել են Ցյուրիխում, Կոնստանցում և նույնիսկ Իլ դը Ֆրանսում։ ՄՍԿ-64-ով գրանցված առավելագույն ուժգնությունը կազմել է 9-10 բալ։ Ցնցման հետևանքով ավերվել են 30-40 ամրոցներ[4][8]։
Մակրոսեյսմիկ տվյալների հիման վրա տարբեր հետազոտողներ փորձել են հաշվել երկրաշարժի Mw մագնիտուդը, որը ըստ տարբեր աղբյուրների կազմել է՝ 6.2 (BRGM 1998)[2][4], 6.0 (GEO-TER 2002)[2], 6.9 (SED 2004), 6.7-ից 7.1[2], 6.6 (GFZ 2006)[2],: 21 եվրոպացի մասնագետների և ԱՄՆ-ի ներգրավմամբ իրականացրած խոշոր շվեյցարական հետազոտության չորս խմբերը երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6.9, 6.9, 6.5-ից 6.9 և 6.5 ± 0.5 (PEGASOS 2002 - 2004)[2]: Տարբեր են նաև խզումային խախտումների հետ կապված ենթադրությունները[2]։
Վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժն ավերեց Շվեյցարիայի Բազել քաղաքը, ավերվեցին Ֆրանսիայի և Գերմանիայի շատ շրջաններ։ Կենտրոնական Եվրոպայում երկրաշարժներ շատ հազվադեպ են լինում։ Ըստ Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայության՝ անցյալ 800 տարվա ընթացքում գրանցվել է մոտ 10000 երկրաշարժ, որոնց միայն կեսն է ունեցել ըստ Ռիխտերի սանդղակի 6.0-ից մեծ ուժգնություն[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «1356 Basel Earthquake: A 650-Year Retrospective»։ Risk Management Solutions։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է հունվարի 7, 2015։ «The most damaging intra-plate earthquake known to have occurred in central Europe» Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «RMS» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Centrale Nucléaire de Fessenheim : appréciation du risque sismique Archived 2011-07-20 at the Wayback Machine. RÉSONANCE Ingénieurs-Conseils SA, published 2007-09-05, accessed 2011-03-30 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref>
թեգ. «resonance» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Von Waltenkofen K. (1357).
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lambert J., Winter T., Dewez T. J. B. et P. Sabourault (2005).
- ↑ Meyer, B., Lacassin, R., Brulhet, J., Mouroux, B., 1994.
- ↑ Meghraoui M., Delouis B., Ferry M., Giardini D., Huggenberger P., Spottke I. et M. Granet (2001).
- ↑ Fäh D, Gisler, M., Jaggi, B., Kästli, P., Lutz, T., Masciadri, V., Matt, C., Mayer-Rosa, D., Rippmann, D., Schwarz-Zanetti, G., Tauber, J. and Wenk, T (July 2009)։ «The 1356 Basel earthquake: an interdisciplinary revision.»։ Geophysical Journal International 178 (1): 351–374։ Bibcode:2009GeoJI.178..351F։ doi:10.1111/j.1365-246X.2009.04130.x։ Վերցված է մարտի 26, 2012
- ↑ D. Mayer-Rosa and B. Cadiot (1979).
- ↑ "Switzerland prepares for seismic calamity" 18 October 2006(չաշխատող հղում); the canton of Valais in southern Switzerland experienced notable earthquakes in 1855 and 1946 (Risk Management Solutions 2006)