Արևմուտք 2017
«Արևմուտք 2017», համատեղ զորավարժություններ (ՀԶ) Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ, որոնք ընթանում են 2017 թվականի սեպտեմբերի 17-ից նույն թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում։ Պաշտոնական տվյալներով զորավարժություններին մասնակցում է մինչև 13 հազար զինծառայող[1]։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԶ-ն հանդիսանում է պլանավորված միջոցառում և անց է կացվում 2009 թվականի սեպտեմբերի 29-ից երկու տարին մեկ, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նախագահների որոշմամբ[2]։
«Արևմուտք 2017» զորավարժությունները ղեկավարում են Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Բելառուսի Հանրապետության նույն գերատեսչության նույն պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը։
Զորավարժությունների կազմակերպիչները մտածել են երեք «ագրեսոր-պետություններ»՝ Վեսբարիա, Վեյշնորյա և Լուբենիա, որոնք հարձակվում են Բելառուսի վրա։ Վեյշնորիան տեղակայվել է Բելառուսի արևմտյան մասում, Վեսբարիան Լիտվայի և Լատվիայի տարածքում, իսկ Լուբենիան տեղակայվել է Լեհաստանի տարածքում[3]։
Զորավարժության նպատակներն են՝ Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության ապահովման հնարավորությունների ստուգումը, երկու երկրները ագրեսիայից պաշտպանելու պատրաստության ստուգումը, նաև ռազմական կառավարման մարմինների, կարգավորվածության բարձրացումը։
«Արևմուտք 2017» ՀԶ-ին միջազգային դիտորդներ են հրավիրվել ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից, ՆԱՏՕ-ից[4]։ Նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներիում ներակյացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ-ից[5]։
Հուլիսի 13-ին ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի ԶՈւ ներկայացուցիչները անց կացրին ճեպացրույց, որի ընթացում տեղեկություն տրամադրեցին «Արևմուտք 2017» զորավարժությունների մասին, մասնավորապես զպառազինության, զինծառայողների ներգրավվածության մասին և այլ նմանատիպ տեղեկություններ։ Մինչև զորավարժությունների սկսվելը Մոսկվայում տեղի է ունեցել ընդլայնված ճեպազրույց։
Հուլիսի 12-ին Ավստիրայում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի ժամանակ Բելառուսի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ճեպազրույց անց կացրեց «Արևմուտք 2017» զորավարժությունների թեմայով[6]։ Օգոստոսի 29-ին Ռուսաստանի ԶՈւ նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը զորավարժությունների մասին ճեպազրույց անց կացրեց լրագրողների և օտարերկրյա ռազմական կցորդների հետ։ Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժությունների ընթացքում մամուլի շրջագայություններ է կազմակերպելու ինչպես ռուսական այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների համար։ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքում բացվել է բաժին զորավարժությունների նախապատրաստման և ընթացքի մասին[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Глава Минобороны Белоруссии: учение "Запад-2017" не направлено против третьих стран». ТАСС (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Дмитрий Медведев и Президент Белоруссии Александр Лукашенко наблюдали заключительный этап оперативно-стратегических учений «Запад-2009»». Президент России (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Война с Вейшнорией: как Белоруссия придумала «страну-агрессора» «Русская служба Би-би-си», 31.08.2017
- ↑ «Столтенберг поприветствовал приглашение Россией наблюдателей НАТО на "Запад-2017"». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Лукашенко пригласил американскую делегацию ОБСЕ на учения «Запад-2017»». Белновости (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
{{cite news}}
: zero width joiner character in|title=
at position 71 (օգնություն) - ↑ «Замначальника Генштаба ВС Беларуси во время форума ОБСЕ проведет брифинг на тему учений "Запад-2017"». Белорусское телеграфное агентство (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ https://rg.ru/2017/08/29/minoborony-ucheniia-zapad-2017-nosiat-sugubo-oboronitelnyj-harakter.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ССУ «Запад-2017» на сайте Минобороны России ССУ «Запад-2017» на сайте Минобороны Республики Беларусь Արխիվացված 2017-10-28 Wayback Machine