Արևմուտք 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևմուտք 2017

«Արևմուտք 2017», համատեղ զորավարժություններ (ՀԶ) Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ, որոնք ընթանում են 2017 թվականի սեպտեմբերի 17-ից նույն թվականի սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական տվյալներով զորավարժություններին մասնակցում է մինչև 13 հազար զինծառայող[1]:

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորավարժությունների ղեկավարներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր՝ Վալերի Գերասիմովը և Օլեգ Բելոկոնևը

ՀԶ-ն հանդիսանում է պլանավորված միջոցառում և անց է կացվում 2009 թվականի սեպտեմբերի 29-ից երկու տարին մեկ, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նախագահների որոշմամբ[2]:

«Արևմուտք 2017» զորավարժությունները ղեկավարում են Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Բելառուսի Հանրապետության նույն գերատեսչության նույն պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը:

Զորավարժությունների կազմակերպիչները մտածել են երեք «ագրեսոր-պետություններ»՝ Վեսբարիա, Վեյշնորյա և Լուբենիա, որոնք հարձակվում են Բելառուսի վրա: Վեյշնորիան տեղակայվել է Բելառուսի արևմտյան մասում, Վեսբարիան Լիտվայի և Լատվիայի տարածքում, իսկ Լուբենիան տեղակայվել է Լեհաստանի տարածքում[3]:

Զորավարժության նպատակներն են՝ Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության ապահովման հնարավորությունների ստուգումը, երկու երկրները ագրեսիայից պաշտպանելու պատրաստության ստուգումը, նաև ռազմական կառավարման մարմինների, կարգավորվածության բարձրացումը:

«Արևմուտք 2017» ՀԶ-ին միջազգային դիտորդներ են հրավիրվել ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից, ՆԱՏՕ-ից[4]: Նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներիում ներակյացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ-ից[5]:

Հուլիսի 13-ին ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի ԶՈւ ներկայացուցիչները անց կացրին ճեպացրույց, որի ընթացում տեղեկություն տրամադրեցին «Արևմուտք 2017» զորավարժությունների մասին, մասնավորապես զպառազինության, զինծառայողների ներգրավվածության մասին և այլ նմանատիպ տեղեկություններ: Մինչև զորավարժությունների սկսվելը Մոսկվայում տեղի է ունեցել ընդլայնված ճեպազրույց:

Հուլիսի 12-ին Ավստիրայում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի ժամանակ Բելառուսի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ճեպազրույց անց կացրեց «Արևմուտք 2017» զորավարժությունների թեմայով[6]: Օգոստոսի 29-ին Ռուսաստանի ԶՈւ նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը զորավարժությունների մասին ճեպազրույց անց կացրեց լրագրողների և օտարերկրյա ռազմական կցորդների հետ: Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժությունների ընթացքում մամուլի շրջագայություններ է կազմակերպելու ինչպես ռուսական այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների համար: Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքում բացվել է բաժին զորավարժությունների նախապատրաստման և ընթացքի մասին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Глава Минобороны Белоруссии: учение "Запад-2017" не направлено против третьих стран»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-22 
  2. «Дмитрий Медведев и Президент Белоруссии Александр Лукашенко наблюдали заключительный этап оперативно-стратегических учений «Запад-2009».»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-28 
  3. Война с Вейшнорией: как Белоруссия придумала «страну-агрессора» «Русская служба Би-би-си», 31.08.2017
  4. «Столтенберг поприветствовал приглашение Россией наблюдателей НАТО на "Запад-2017"»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-28 
  5. «Лукашенко пригласил американскую делегацию ОБСЕ на учения «Запад-2017»‍»։ Белновости (ru-RU)։ 2017-07-10։ Վերցված է 2017-07-10 
  6. «Замначальника Генштаба ВС Беларуси во время форума ОБСЕ проведет брифинг на тему учений "Запад-2017"»։ Белорусское телеграфное агентство (ru-RU)։ 2017-07-12։ Վերցված է 2017-07-15 
  7. https://rg.ru/2017/08/29/minoborony-ucheniia-zapad-2017-nosiat-sugubo-oboronitelnyj-harakter.html


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ССУ «Запад-2017» на сайте Минобороны России ССУ «Запад-2017» на сайте Минобороны Республики Беларусь