Արևելյան Թիմորի զինված ուժեր
Արևելյան Թիմորի զինված ուժեր | |
---|---|
Զինանշան
| |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Արևելյան Թիմոր |
Հիմնադրված է | 2001 |
Գլխավոր շտաբ | Դիլի, Արևելյան Թիմոր |
Military of East Timor Վիքիպահեստում |
Արևելյան Թիմորի զինված ուժերը (պորտ.՝ Forças de Defesa de Timor Leste, տետուն լեզվով՝ Forcas Defesa Timor Lorosae, բառացի՝ «Արևելաթիմորյան պաշտպանության ուժեր», հաճախ կոչվում են նաև «F-FDTL», որտեղ առաջին F տառը նշանակում է «Ֆալինթիլ»՝ երկրի անկախության համար պայքարող «Ֆրետիլին» կուսակցության զինված թևը), զինված ստորաբաժանումների ամբողջություն, որը պատասխանատու է Արևելյան Թիմորի պաշտպանության համար։ F-FDTL-ը ստեղծվել է 2001 թվականի փետրվարին և կազմված է երկու ոչ մեծ հետևակային գումարտակից, մի քանի ռազմածովային միավորից և մի քանի օժանդակ ստորաբաժանումներից[1][2]։
Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
F-FDTL-ի հիմնական խնդիրն է՝ արտաքին ռազմական սպառնալիքներից պաշտպանել Արևելյան Թիմորը։ Այն նաև խնդիր ունի պահպանելու ներքին անվտանգությունը, ինչը կատարում է Արևելյան Թիմորի ազգային ոստիկանության՝ ԱԹԱՈ (PNTL) հետ համատեղ։ Այդ խաչաձևումը հանգեցրել է նշված երկու ուժերի միջև լարվածության, որը նաև սրվել է F-FDTL-ի շարքերում ցածր բարոյական ոգու և կարգապահության բացակայության պատճառով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև անկախությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Թիմորի զինված ուժերի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]
F-FDTL-ում խնդիրներն առաջին պլան են մղվել 2006 թվականին, երբ նրա անձնակազմի գրեթե կեսը հրաժարական է տվել ընդդեմ խտրականության և ծառայության վատ պայմանների կատարված բողոքներից հետո։
Բանակաշինության պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի ճգնաժամին հաջորդած հրաժարականները նպաստեցին թե՛ F-FDTL-ի և թե՛ PNTL-ի ընդհանուր քայքայմանը և նույն տարվա մայիսին հարկադրեցին կառավարությանը՝ խնդրելու երկիր մտցնել օտարերկրյա խաղաղարարներ՝ անվտանգության վերականգնման համար։ F-FDTL-ը ներկայումս վերականգնվել է՝ շնորհիվ օտարերկրյա օգնության, մշակվել է այդ զինված ուժերի զարգացման երկարաժամկետ պլան։
Հրամանատարական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Թիմորի սահմանադրությունը սահմանում է, որ երկրի նախագահը պաշտպանական ուժերի գերագույն հրամանատարն է և իրավունք ու իշխանություն ունի նշանակելու Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի հրամանատարին և գլխավոր շտաբի պետին։ Արևելյան Թիմորի Նախարարների խորհուրդը և Ազգային ժողովը պատասխանատու են F-FDTL-ի ֆինանսավորման և Արևելյան Թիմորի անվտանգության քաղաքականության սահմանման համար[3]։ Ներկայումս Արևելյան Թիմորի Պաշտպանության և անվտանգության նախարար է հանդիսանում Ցիրիլիո Ժոզե Կրիստոբալը (պորտ.՝ Cirilo José Cristovão), իսկ Պաշտպանության պետական քարտուղարն է հանդիսանում Ժուլիո Թոմաս Պինտոն (պորտ.՝ Julio Tomas Pinto)։ Երկուսն էլ այս պաշտոններին անցնելու պաշտոնական երդմնակալությունն անցել են 2012 թվականի օգոստոսի 8-ն[4]։
Կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցամաքային զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
F-FDTL-ի զինվորներըը ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի զորավարժության ժամանակ։
Ծովուժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Թիմորի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ Ամերիկյան զինվորականների գլխավորությամբ։
Ռազմական կոչումները և ենթակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը գրեթե նույնն են, ինչ Պորտուգալիայի դասական ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը։ Ստորև բերված է Արևելյան Թիմորի զինված ուժերի ռազմական կոչումների համակարգը՝ աղյուսակի տեսքով։
Բանակ (ցամաքային զորքեր) | Ծովուժ (ռազմածովային նավատորմ) | ||||
---|---|---|---|---|---|
Սպաներ | Ռազմական սերժանտներ | Բանակային շարքայիններ՝ զինվորներ | Սպաներ | Ծովային սերժանտներ | Ծովային շարքայիններ՝ նավաստիներ |
Գեներալ-մայոր | Սերժանտ-մայոր | Կապրալ-ենթասպա | Նավապետ-տեղակալ (կապիտան-լեյտենանտ) | Սերժանտ-մայոր | Կապրալ |
Բրիգադիր | Սերժանտ-ավագ | Առաջին կապրալ | Առաջին տեղակալ (Առաջին լեյտենանտ) | Ավագ սերժանտ | Առաջին նավազ |
Գնդապետ | Սերժանտ-ադյուտանտ | Երկրորդ կապրալ | Երկրորդ տեղակալ (Երկրորդ լեյտենանտ) | Սերժանտ-ադյուտանտ | Երկրորդ նավազ |
Փոխգնդապետ | Առաջին սերժանտ | Զինվոր | Գարդեմարին | Առաջին սերժանտ | Գրումետե |
Մայոր | Երկրորդ սերժանտ | Ասպիրանտ | Երկրորդ սերժանտ | ||
Կապիտան | Ֆուրիել | Առաջին ենթասերժանտ | |||
Տեղակալ (Լեյտենանտ) | Երկրորդ ֆուրիել | Երկրորդ ենթասերժանտ | |||
Ալֆերաս | |||||
Ասպիրանտ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Cita libro
- ↑ Կաղապար:Cita libro
- ↑ Rees (2004), pp. 7–9
- ↑ «TMR swears in the new cabinet ministers». Press release. Office of the President. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Horta, Loro (2006). «Young and Wild. Timor Leste's troubled military» (PDF). Institute of Defence and Strategic Studies, Nanyang Technological University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Թիմորի զինված ուժեր» հոդվածին։ |
|