Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում 2011 թվականի ապրիլի 29-ին։ Հարսանիքը արարողությունը սկսել է Լոնդոնի ժամանակով ժամը 11.00-ին, իսկ Երևանի ժամանակով ժամը 15.00։ Արքայազն Ուիլյամը առաջին անգամ Քեյթ Միդլթոնին հանդիպել է 2001 թվականին, երբ նրանք միասին սովորում էին Սենտ Էդրյույի համալսարանում։ Նրանց պսակադրման լուրը հաստատվել է 2010 թ-ի նոյեմբերի 16ին Բուքինգեմյան պալատում։ Մեծ Բրիտանիայի իշխան Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը ամուսնական երդման խոսքերն են արտասանել մեծ շուքով անցկացվող հարսանեկան իրենց հանդեսի ժամանակ։ Նման հարսանյաց հանդես Բրիտանիայում տեղի չի ունեցել Ուիլյամի ծնողների՝ իշխան Չարլզի և հանգուցյալ իշխանուհի Դիանայի 1981 թվականին կայացած հարսանյաց հանդեսից ի վեր։

Ուիլյամը և Քեյթը

Երիտասարդ զույգը երդման խոսքեր է արտասանել 1.900 հյուրերի և հարսանյաց հանդեսը հեռուստատեսությամբ, համացանցով և այլ լրատվամիջոցներով հետևող մոտ 2 միլիարդ հանդիսատեսի առջև։ Լոնդոնի փողոցներում հավաքվել են արքայական զույգին տեսնել ցանկացող հարյուր հազարավոր մարդիկ։ Հարսանյաց հանդեսին հրավիրվածների շարքում էին Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը և ճանաչված երաժիշտ Էլթոն Ջոնը։ Ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը։

Նորապսակները Բուքինգեմյան պալատի պատշգամբում

Լոնդոնում հավաքված ժողովրդի հոծ խմբերին վերահսկելու համար քաղաքի փողոցներ է դուրս եկել ոստիկանության հինգ հազար ծառայող։ Ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան ձերբակալել է երեք մարդու՝ հասարակական անդորրը և հանգիստը խախտելու դավադրություն ծրագրելու կասկածանքով։ Նորապսակները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն իրենք «անչափ զգացված են» անցյալ տարվա նոյեմբերին նշանադրության ժամանակից ի վեր հասարակության կողմից իրենց նկատմամբ ուղղված բարյացակամ տրամադրվածության համար, և շնոհրակալություն են հայտնել ժողովրդին՝ իրենց կյանքի ամենաերջանիկ այս տոնակատարությանը միանալու համար։

Բուքինգեմյան պալատի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ուիլյամին ու Քեյթին, որին ամուսնանալուց հետո պաշտոնապես անվանելու են Քեթրին, տրվելու են Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]