Արտեմոն (կերպար)
Արտեմոն | |
---|---|
Տեսակ | fictional dog? և գրական հերոս |
Հեղինակ | Ալեքսեյ Տոլստոյ |
Ներկայացված է | Ոսկե Բանալին |
Սեռ | արական |
Դերը կատարել են | Ֆիլիպ Կիրկորով |
Artemon Վիքիպահեստում |
Արտեմոն, Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի կերպար, սև պուդել։ Մալվինայի հավատարիմ, բարի և հոգատար ընկերն է, որի անունը վերցված է Ալեքսանդր Կուպրինի «Սպիտակ պուդել» պատմվածքից։ Հայտնի է նաև, որ Արտեմոն անունը մեծ տարածում է ունեցել ռուս ազնվականների մոտ։
Նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմոնը Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմության» հերոս Մեդորո պուդելի նախատիպն է։ Կոլլոդիի հեքիաթում Մեդորոն մարդու նման երկու ոտք ունի և հագնված է պճնամոլի պես։ Նա կարապանի հագուստով է, կրում է փոքր, ոսկեգույն, սպիտակ փետուրներով գլխարկ, որոնք ընկնում են իր ուսերին։ Բացի դա, նա կրում է ադամանդե կոճակներով և երկու խոշոր գրպաններով շագանակագույն բաճկոն, կարճ շալվար, մետաքսյա կոշիկներ։ Տոլստոյի հեքիաթում Արտեմոն պուդելը ոչ միայն փախստական է, այլ նաև օժտված ազնվությամբ[1]։ Կոլլոդիի հեքիաթում կար ևս մեկ շուն՝ խուզարկու Ալիդորոն, ով հետապնդում և փորձում էր վնասել Պինոկիոյին, բայց հետո նրանք դարձան հավատարիմ ընկերներ։ Ինչպես նշում է Նովիկովը Արտեմոնի պատկերով զուգորդվել են երկու շների պատկերները[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гудов В. А. Приключения Буратино в семиотической перспективе, или Что видно в скважину от золотого ключика: (Материалы к энциклопедии Буратино) / В. А. Гудов // Архетипические структуры художественного сознания. — Екатеринбург, 2002. — Вып. 3. — С. 207—216.