Արտեմ Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 13, 1924[1] |
---|---|
Ծննդավայր | Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1993[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) |
Մասնագիտություն | բժիշկ և թերապևտ |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1966) |
Զավակներ | Ալեքսանդր Այվազյան |
Արտեմ Ալեքսանդրի Այվազյան (հունվարի 13, 1924[1], Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 1993[1], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968):
Ալեքսանդր Այվազյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմ Այվազյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 13-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1956-1984 թվականներին եղել է հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ։ 1969-1986 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնին կից պարբերական հիվանդության հիմնախնդրի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 1984-1993 թվականներին՝ ներքին հիվանդությունների № 1 ամբիոնի պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են լյարդի հիվանդությունների ախտածնության վրա սպիտակուցային անբավարարության ազդեցությանը, ամիլոիդոզի պատճառագիտության, ախտածնության, բուժման, պարբերական հիվանդության պատճառագիտության, ախտորոշման, կլինիկաձևաբանական էության, բուժման հարցերին։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների[2]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմ Այվազյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Периодическая болезнь». А. А. Айвазян, Ереван,1982, 215 с.
- Սիրտանոթային համակարգի հիվանդություններ։ Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Թերապիայի թիվ 1 և թիվ 2 ամբիոններ, Երևան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 2011 (համահեղինակ)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2269
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Սիսակյան, Հ Ս; Այվազյան, Արտեմ Ալեքսանդրի; Նարիմանյան, Մ Զ; Զելվեյան, Պ Հ; Սուքիասյան, Հ Վ; Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, eds. (2011). Սիրտանոթային համակարգի հիվանդություններ։ Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար. Երևան: ԵՊԲՀ-ի հրատարակչություն. ISBN 9789939650227.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики, Ереван, 1998, 276 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Այվազյան» հոդվածին։ |
|