Ալեքսանդր Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալեքսանդր Այվազյան
Ծնվել էմայիսի 30, 1960(1960-05-30) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004)
Ծնողներհայր՝ Արտեմ Այվազյան
ՎիքիդարանԱլեքսանդր Այվազյան

Ալեքսանդր Արտեմի Այվազյան (մայիսի 30, 1960(1960-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր (2004):

Արտեմ Այվազյանի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Այվազյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 30-ին, Երևանում: 1967-1977 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պավել Լիսիցիանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1977-1983 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1983-1985 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա: 1985-1988 թվականներին աշխատել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում` որպես թերապևտ: 1988-1991 թվականներին եղել է Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գործառնական ախտորոշման բժիշկ, 1991-1992 թվականներին` Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ: 1999-2007 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ, միաժամանակ՝ 2005-2006 թվականներին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-6 կուրսերի դեկան, 2007-2008 թվականներին` ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ, 2008-2011 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար[1]:

Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման եղանակների մշակմանը: Ապացուցել է, որ ՀՀ-ում պարբերական հիվանդությունը 15%-ի դեպքերում ընթանում Է գաղտնի: Պարզել է, որ պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման նպատակով կոլխիցին օգտագործելիս տարիքի հետ չի կարելի նրա դեղաչափն իջեցնել, նշել բազմաթիվ գործոնների ազդեցությունը ամիլոիդոզի վրա: Այվազյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատանքների[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի թերապևտ-ինտերնիստների անդամ (1997)
  • Հայաստանի ռևմատոլոգների անդամ (2000)
  • Հայկական բժշկական ընկերակցության անդամ (2005)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ 75-ամյակի ոսկե մեդալ (2005)
  • ԵՊԲՀ 90-ամյակի արծաթե մեդալ (2010)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Ալեքսանդր Արտեմի (2001) Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդների մշակումը. Doctor of Sciences thesis, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]