Jump to content

Արտաշես Պատմագրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Պատմագրյան
Ծնվել է1863
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1928
Մահվան վայրԹավրիզ, Իրան
ՔաղաքացիությունԻրան

Արտաշես (Արեշիր) Պատմագրյան (պարս.՝ آرداشس پادماگریان, 1863, Թավրիզ, Իրան - 1928, Թավրիզ, Իրան), իրանահայ կինոթատրոնների հիմնադիր-սեփականատեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Պատմագրյանը ծնվել է 1863 թվականին Թավրիզում։ Հայտնի է եղել Վոսուղոլթոջար կեղծանվամբ։ Սկզբում զբաղվել է առևտրով, մեկնել է հարևան երկրներ՝ Թուրքիա, Իրաք։ 1900 թվականին առաջին անգամ մեկնել է Ֆրանսիա, որտեղից իր հետ բերել է հեծանիվ, գրամոֆոն և ֆիլմերի ցուցադրության գործիք[1]։ 1912 թվականին հիմնել է իր ցուցասրահը[2]։ Ֆիլմեր է ներմուծել Ռուսաստանից և Ֆրանսիայից։ Ֆիրդուսի փողոցի իր սրահը փակելուց հետո, Արտաշես խանը Լալեզար փողոցում հիմնում է «Նորացված ֆիլմ» նոր սրահը։ Այդ շրջանում մրցակցություն է առաջանում Արտաշեսի և այդ վայրում կինոսրահ ունեցող Ժորժ Իսմայիլովի միջև։ Նրանք, փողոցում զանգ հնչեցնելով, մարդկանց հրավիրում էին իրենց սրահներում ֆիլմ դիտելու։ Արտաշես խանի սրահը որոշ ժամանակ գործելուց հետո փակվում է, այնուհետև 1915 թվականին վերաբացվում է «Ժամանակակից կինո» անվանմամբ[3]։
1917 թվականին Ֆիրդուսի փողոցում հինում է նոր սրահ՝ «Արևի կինո»։ Սրահը դադարում է գոյություն ունենալ, երբ Արտաշես խանն այլևս ֆիլմեր չուներ ցուցադրելու[1]։
1920 թվականին Արտաշես խանն Ամիրիե փողոցում հիմնում է ևս մեկ կինոթատրոն, որն անվանում է «Ազատ եղանակ»[4][5]։ Որոշ ժամանակ գործելուց հետո էլեկտրականության հաճախակի ընդհատումնրի պատճառով կինոթատրոնը փակվում է, որով էլ ավարտվում է Արտաշես խանի 20-ամյա կինոգործունեությունը։
1928 թվականին Արտաշես խան Պատմագրյանը հիվանդության պատճառով մեկնել է Փարիզ, որտեղ մահացել է 65 տարեկան հասակում[1][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  2. Sadr, Hamid Reza (2006 թ․ նոյեմբերի 28). Iranian Cinema: A Political History (անգլերեն). I.B.Tauris. ISBN 9781845111465.
  3. Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. p. 77. ISBN 964-6728-44-8.
  4. Richard, Yann (1989). Entre l'Iran et l'Occident: Adaptation et assimilation des idées et techniques occidentales en Iran (ֆրանսերեն). Les Editions de la MSH. ISBN 9782735103300.
  5. Naficy, Hamid (2011 թ․ սեպտեմբերի 16). A Social History of Iranian Cinema, Volume 1: The Artisanal Era, 1897–1941 (անգլերեն). Duke University Press. ISBN 082234775X.
  6. electricpulp.com. «CINEMA i. History of Cinema in Persia – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.