Արտաշես Հայ-Արտյան
Արտաշես Հայ-Արտյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1899 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1978 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Արտաշես Հայ-Արտյան (Արտաշես Հարությունյան), (հոկտեմբերի 14, 1899, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ դերասան և ռեժիսոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Հայ-Արտյանը ծնվել է 1899 թվականին հոկտեմբերի 27-ին՝ Նախիջևանում։ Աշխատել է որպես բատրակ, այնուհետև Ղարսի հեռագրատանը որպես ցրիչ։ 1919 թվականին գալիս է Երևան և աշխատում է որպես զինվորական գրագիր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1921 թվականին ավարտում է Երևանի Վարդան Միրզոյանի դրամատիկական ստուդիան։ 1922-1923 թվականներին սովորում է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում։ Այնուհետև՝ 1923 թվականին սովորում է Պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում։
- 1927 թվականին ավարտում է կինոինստիտուտը և շարունակում է աշխատել Մոսկվայի կինոստուդիայում, որտեղ և բեմադրում է «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ» և «Հոտաղ» ֆիլմերը։
- 1931 թվականին ավարտում է ВГИК-ի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Ղեկավարներ՝ Սերգեյ Էյզենշտեյն և Աբրահամ Ռոմ)։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 թվականին Հայ-Արտյանը աշխատանքի է հրավիրվում Հայկինո։ 1937 թվականին նա թողարկում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարը գրել էր ինքը՝ դրամատուրգ Ս. Տայցի հետ՝ Ա. Գայդարի «Դպրոցը» վիպակի մոտիվներով։
- 1940 թվականին էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Մեր կոլխոզի մարդիկ»։ Այնուհետև երկար տարիներ Հայ-Արտյանը ստիպված է լինում զբաղվել կրկնօրինակումներով։ Եվ միայն 1955 թվականին նրան հնարավորություն է տրվում նկարահանել «Պատվի համար» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվում է Մոսկվայում՝ 1956 թվականին Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին։
Ներդրումները կինոյի ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկինոյում բեմադրած հենց առաջին՝ «Կարո» ֆիլմում, Հայ-Արտյանը ցույց տվեց իր ռեժիսորական ունակությունները։ Իր երկրորդ՝ «Մեր կոլխոզի մարդիկ», ֆիլմում Հայ-Արտյանը խորացնում է հեղինակի նպատակը՝ ցույց տալով կոլտնտեսական երիտասարդության ձգտումը դեպի գիտությունն ու տեխնիկան։ Ընտրելով կինոկոմեդիայի ժանրը՝ ռեժիսորին հաջողվում է ստեղծել կենսուրախ և աշխույժ մի ֆիլմ, պատկերել գյուղի հին ու նոր մարդկանց՝ իրենց համագործակցության մեջ։
«Պատվի համար»-ում Հայ-Արտյանը հանդես է գալիս որպես կլասիկ երկի հաջող էկրանավորող։ Օգտագործելով կինոյի հնարավորությունները, նա կարողացել է բացահայտել դրամատուրգի մտահղացումները, ավելի բազմակողմանիորեն տալ միջավայրը, ավելի ցայտուն կերպով բնորոշել ֆիլմի հերոսներին։ Անշուշտ, ռեժիսորական վարժ աշխատանքի արդյունք են այն դրվագների նկարահանումները, ուր ցույց է տրված նավթի շատրվանը, Սուրենի զեխ կյանքը, փաստաթղթերը և այլն։ Հայ-Արտյանը մահացել է 1978 թվականի ապրիլի 13-ին Հայաստանում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1926 | Դավաճանը |
1926 | Մահվան ծովածոցը |
1932 | Պյոտր Իվանովիչ |
1932 | Ես փոքր չեմ |
1935 | Փոքրիկ հովիվը |
1937 | Կարո |
1939 | Մեր կոլխոզի մարդիկ |
1941 | Սովետական լեզվի դասը |
1945 | Հայ եկեղեցական ժողովը Էջմիածնում |
1956 | Պատվի համար |
1960 | Հյուսիսային ծիածան |
1966 | Լալվարի որսկանը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արտաշես Հայարտյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 154)։ |
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ ռեժիսորներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ