Արտակ Ստամբոլցյան
Արտակ Ստամբոլցյան | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Ծննդավայր | Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Արտակ Ավետիսի Ստամբոլցյան (1895, Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Կոմունիստական կուսակցության անդամ (1916)։
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1916), սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1917 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ, ընտրվել ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի կոմիտեի կազմում, պրոպագանդիստական աշխատանք տարել կայազորում և երկաթուղու բանվորների շրջանում։
1918 թվականին տեղափոխվել է Բաքու, որտեղ մարտական դրուժինայի շարքերում մասնակցել է մարտյան քաղաքացիական կռիվներին։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո կուսակցության հանձնարարությամբ ընդհատակյա աշխատանք կազմակերպելու համար մինչև 1920 թվականը մնացել է քաղաքում։
1920 թվականին, որպես քաղաշխատող ծառայել է 13-րդ կարմիր բանակի քաղվարչությունում և մասնակցել Պյոտր Վրանգելի դեմ մղված մարտերին։ 1921 թվականից Ստամբոլցյանը կուսակցական աշխատանք է տարել Բաքվում (շրջկոմի քարտուղար), Մոսկվայում (ԽՄԿԿ Կենտկոմի կազմբաժնի հրահանգիչ), Օմսկում (Արևելասիբիրյան երկաթուղու կուսկազմակերպիչ) և Դոնբասում (շրջկոմի քարտուղար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 100)։ |