Արսեն Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Ռաշթ, Իրան |
Մահացել է | 1977 |
Մահվան վայր | Ռաշթ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան[1] |
Մասնագիտություն | դեղագործ, գիտնական, գյուտարար, մեկենաս և բարեգործ |
Արսեն Խաչատուրի Մինասյան (պարս.՝ آرسن میناسیان, 1916, Ռաշթ, Իրան - 1977, Ռաշթ, Իրան), իրանահայ բարերար, դեղագետ, գիտնական, գյուտարար։ Դեղագործության դոկտոր։ 1954 թվականին Գիլանում հիմնադրել է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Մինասյանը ծնվել է 1906 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական գործունեությունն սկսել է որպես բուսաբույժ, պատրաստել է բուսական դեղեր, որոնք անվճար բաժանել է աղքատներին[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գիլանում օգնել է Ռաշթի և շրջակա գյուղերի բնակչությանը։ Ապրել է Ղազվինում։ Ռաշթում հիմնադրել է իրանի առաջին շուրջօրյա «Քարուն» դեղատունը։ Ռաշթ քաղաքում հիմնադրել և ղեկավարել է ծերանոց[4]։
Մահացել է 1977 թվականին Ռաշթում[5][6]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիլանի դեղագործների միության անդամ
- Ռաշթի հայկական առաջնորդարանի եկեղեցու խորհրդի անդամ
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր տարի, դեղագործության օրվա կապակցությամբ, Գիլանի քաղաքների դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանի հիշատակին և համախմբվելով, դեղեր են ուղարկում նահանգի կենտրոն` Ռաշթ քաղաքի հաշմանդամների պանսիոնատ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://minasian.library.ucla.edu/minasianaboutCollection.html
- ↑ Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 301–302. ISBN 964-6974-50-3.
- ↑ آرسن خاچاطوریان میناسیان. رسانه مجازی نگاه - استان گيلان. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 4,0 4,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ «آرسن میناسیان، نیکوکاری که برای انسانیت مرز قائل نبود | گیلان مصور». gilanmosavar.com (պարսկերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ User, Super. «آیین بزرگداشت آرسن میناسیان نیکوکار برجسته گیلانی در رشت برگزار شد - آلیک آنلاین». alikonline.ir (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)