Կոթողների վրա պատկերված տարազները ընդհանրություն ունեն հայկականի հետ։ Տիգրան Բ-ի օրոք Արսամեան մտել է Հայոց թագավորության կազմի մեջ։ Արսամեա անունով հայտնի է մի այլ քաղաքԿոմագենեում, Եփրատի ափին, այժմյան Գյառգյառ կոչվող վայրում։ Այս Արսամեան նույնպես հիմնել է Արշամը։ Քաղաքում գտնվել է Անտիոքոս Արսամեայի արձանագրությունը, որից երևում է, որ վերջինս Արսամեայում հիմնել է մեհյան և իր նախնիների համար սահմանել հատուկ պաշտամունք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։