Արջամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորշ արջամուկ

Արջամուկ (Marmota), սկյուռների ընտանիքի կրծողների տեսակ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 57 սմ, պոչը՝ մինչև 20 սմ։ Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական և Հյուսիսային Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Ապրում է տափաստաններում, լեռների ալպիական գոտում և ոչ անտառային հատվածներում։ Հայտնի է 12 տեսակ։ Վարում է ցերեկային կյանք։ Ցուրտ եղանակին խոր քուն է մտնում (6-8 ամիս)։ Արջամուկը փորում է խորունկ բուն (երկարությունը՝ մինչև 8 մ, խորությունը՝ 3 մ)։ Ունենում է 4-5 ձագ։ Սնվում է տերևներով, հացազգիներով։ Մորթին թանկարժեք է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 112
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջամուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջամուկ» հոդվածին։