Արչետրիի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio Astrofisico di Arcetri), աստղաֆիզիկական աստղադիտարան է, որը գտնվում է ԻտալիայիՖլորենցիա քաղաքի ծայրամասում գտնվող Արչետրի լեռնոտ տարածքում։ Հիմնվել է 1807 թվականին։ գտնվում է 1631-1642 թվականների Գալիլեո Գալիլեյի տան՝ Վիլլա Իլ Ջոյելլոյի հարևանությամբ։ Աստղադիտարանի աշխատակիցներն իրականացնում են տեսական և դիտողական աստղագիտություն, ինչպես նաև աստղագիտական գործիքների նախագծում և կառուցում[2]։
Աստղադիտարանը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին Բնական պատմության և ֆիզիկայի թանգարանի շենքում։ 1807 թվականին թանգարանում բացվել են վերապատրաստման, այդ թվում՝ աստղագիտության դասընթացներ։ Նույն թվականին սկսվել են առաջին աստղագիտական դիտարկումները։ 1864 թվականին Դոնատին առաջարկել է աստղադիտարանը տեղափոխել դիտումների համար ավելի բարենպաստ վայր (որտեղ չկա լույս և գետնի ցնցումներ ձիերից)։ Տեղ է ընտրվել Արչետրի բլրի վրա՝ «Ջոյելլո» վիլլայից ոչ հեռու։ 1869 թվականին սկսվեցին նոր աստղադիտարանի կառուցման աշխատանքները։ Նոր աստղադիտարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 27-ին։ 1921 թվականից աստղադիտարանը ստացել է «Աստղաֆիզիկական» անվանումը։ 1924 թվականին կառուցվել է 25 մետր բարձրությամբ արևային աշտարակ՝ հագեցած սպեկտրոգրաֆով և 4 մետր կիզակետային երկարությամբ սպեկտրոհելիոգրաֆով[2]։