Jump to content

Արշակ Գառնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Գառնիկյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1931(1931-11-21)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էապրիլի 14, 2014(2014-04-14)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Լիբանան և  Ֆրանսիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Արշակ Հարությունի Գառնիկյան (Արշակ Գառնի, նոյեմբերի 21, 1931(1931-11-21)[1], Բեյրութ, Լիբանան - ապրիլի 14, 2014(2014-04-14)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Գառնիկյանը ծնվել է 1931 թվականին Բեյրութում։ Արվեստի ու երաժշտության նկատմամբ սերն ի հայտ է եկել վաղ տարիքում։ Գործունեությունը սկսել է որպես թատերական նկարիչ, ձևավորել է Լևոն Շանթի «Հին աստվածներ», «Շղթայվածը» և այլ ներկայացումներ։ Ձևավորել է Բեյրութի Համազգայինի Գասպար Իփեկյան թատերախմբի մի շարք բեմադրություններ։ 1958 թվականից հաստատվել է Փարիզում, հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիա, երեք տարի հետևել է Լուվրի ազատ արվեստանոցների դասընթացներին[2]։

Աշխատանքներում իրականությունը պատկերել է այլաբանորեն, վերացարկված։ Փարիզի կենտրոնում ունեցել է իր արվեստանոցը։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Մահացել է 2014 թվականի ապրիլի 14-ին Փարիզում[4]։

Ցուցահադնեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Փարիզի սալոնի խմբակային ցուցահանդեսներին

Անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզի Ունիվերսիտե (1957) սրահում և Բելգիայում (1975):

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ինքնանկար» («Տղայի դիմանկարը»), ՀԱՊ, 1959
  • «Նատյուրմորտ», ՀԱՊ, 1959
  • «Դիմանկար» , ՀԱՊ, 1959
  • «Հանդիպում», 1963
  • «Ապրիլյան մի գիշեր», ՀԱՊ, 1973
  • «Հորինվածք», 1981
  • «Կապակցություն», 1983
  • «Զվարթնոց», ՀԱՊ, 1984
  • «Նկարիչը», ՀԱՊ, 1986
  • «Շարական» նկարաշարք», ՀԱՊ, 1988
  • «Բնանկար», 1999

Թատերական ձևավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հին աստվածներ», Լևոն Շանթ
  • «Շղթայվածները», Լևոն Շանթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5109
  2. «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. Արշակ Գառնիկյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  4. «Zarkfoundation - Արշակ Գառնիկյան». zarkfoundation.com.