Արմեն Ոսկանյան
Appearance
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սերգեյի Ոսկանյան | |
---|---|
21 սեպտեմբերի, 1970 - 28 հունվարի, 1994 | |
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Ներքին Վեյսալի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Արմեն Ոսկանյան (21 սեպտեմբերի, 1970, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան - 28 հունվարի, 1994, Ներքին Վեյսալի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Ոսկանյանը ծնվել է 1970 թ. սեպտեմբերի 21-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Արցախյան շարժման տարիներին ծառայել է ԼՂՀ ՊԲ-ի 2-րդ ՊՇ-ի տանկային գումարտակում։ Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ուրյանա լեռան, Շարքարի, Հորադիզի, Քարվաճառի, Մարտակերտի և այլ բնակավայրերի համար մղված մարտերի։ Զոհվել է 1994 թ. հունվարի 28-ին Ներքին Վեյսալիում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արմեն Ոսկանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)