Արմեն Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սերգեյի Ոսկանյան
21 սեպտեմբերի, 1970 - 28 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Ներքին Վեյսալի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արմեն Ոսկանյան (21 սեպտեմբերի, 1970, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան - 28 հունվարի, 1994, Ներքին Վեյսալի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ոսկանյանը ծնվել է 1970 թ. սեպտեմբերի 21-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Արցախյան շարժման տարիներին ծառայել է ԼՂՀ ՊԲ-ի 2-րդ ՊՇ-ի տանկային գումարտակում։ Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ուրյանա լեռան, Շարքարի, Հորադիզի, Քարվաճառի, Մարտակերտի և այլ բնակավայրերի համար մղված մարտերի։ Զոհվել է 1994 թ. հունվարի 28-ին Ներքին Վեյսալիում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]