Արմեն Գասպարյան (ազատամարտիկ)
Արմեն Կառլենի Գասպարյան | |
---|---|
փետրվարի 3, 1974 - ապրիլի 6, 2016 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Արմեն Կառլենի Գասպարյան (մականունը՝ Մակիչ, փետրվարի 3,1974, Շինուհայր, Գորիս - 2016, ապրիլի 6, Թալիշ, Մարտակերտ)[1], ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, ավագ լեյտենանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Գասպարյանը ծնվել է 1974 թվականին Գորիսի Շինուհայր գյուղում։ 1981- 1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում, ավարտել 8-րդ դասարանը, մեկնել Կապան և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը։ 15 տարեկանից որպես կամավոր անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին, կռվել է Մարտակերտում։ 1992 թվականին վիրավորվել է բեկորից։ 1993-1994 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Կապանի թիվ 83117 զորամասում։ 1999 թվականին ծառայության է անցել նույն զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2002 թվականին Արմենին շնորհվել է ենթասպայի, 2005 թվականին՝ լեյտենանտի, 2007 թվականին՝ ավագ լեյտենանտի կոչումներ։ 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվում է պահեստազոր։ 2010 թվականին աշխատանքի է անցել Զանգեզուր կենսոլորտային համալիրում։
2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Արմեն Գասպարյանը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին զոհվեց հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ[1]։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։
Արմենն ամուսնացած էր, ուներ երկու զավակ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրծքանշան՝ 1992-1994 թվականների մարտական գործողություններին մասնակցելու համար
- «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ (2005)
- «Մարտական ծառայության» մեդալ (2006)
- «97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ»ի 15 ամյակի կրծքանշան
- ՀՀ զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ (2012)
- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
- «Արիության մեդալ» (2006)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Yerevan.Today | Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արմեն Գասպարյանի «Մարտական ուղի»