Jump to content

Արմեն Աբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Աբաղյան
Ծնվել էհունվարի 1, 1933(1933-01-01)
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2005(2005-11-18) (72 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)«Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտ» ԲԸ
Գործունեության ոլորտՄիջուկային էներգիա
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ և պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Արմեն Արտավազդի Աբաղյան (հունվարի 1, 1933(1933-01-01), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2005(2005-11-18), Մոսկվա, Ռուսաստան), հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)։ Ուզբեկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, 1956 թ.՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատել է Ռուսաստանի ԱԷԿ-ների շահագործման գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) գլխավոր տնօրեն։

Հայաստանի անկախությունից հետո հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի վերագործարկման օգտին։

Աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ների շահագործման անվտանգության ու հուսալիության խնդիրներին։ Աբաղյանի ղեկավարությամբ մշակվել են անցումային և վթարային ռեժիմներում ԱԷԿ-ների բլոկների մաթեմատիկական մոդելները, ստեղծվել ԱԷԿ-ների խափանումների, դադարների և վթարային վիճակների վերաբերյալ տվյալների կուտակման տեղեկատվական ճյուղային կենտրոններ[1][2]։

Շատ եմ ուզում, որ Հայաստանում բոլոր մակարդակներում հասկանան, թե որքան անհրաժեշտ է ատոմային էներգետիկան մեր մայր հայրենիքին։ Հայաստանում չկա նավթ, գազ, ածուխ, հաղորդակցության առումով նա մեկուսացված է։ Եվ այս պայմաններում մյուս էներգարտադրողներին հումք հասցնելը վառելիքով անչափ դժվար է։ Օրինակ, ատոմային էլեկտրակայանը վառելիքով լիցքավորվում է տարեկան մեկ անգամ։ Ընդսմին վառելիքը կարելի է հասցնել օդով։ Խոսակցությունների ժամանակ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքականությունից։ Բայց ավելորդ չեմ համարում ասել, որ ԱԷԿ-ի առկայությունը երկրին տալիս է որոշակի (եթե կուզեք, «միջուկային տերության») կարգավիճակ։
  • Հայրենիքին մատուցած ծառայություններ համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Անանիա Շիրակացու մեդալ

Մահացել է Մոսկվայում՝ զոհ գնալով հրդեհի[3]։

  • Вторичное гамма-излучение в радиационной защите, 1984, т.л. (А. А. Абагян, Н. Г. Гасников, А. А. Дубинин и др.])

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 7.
  2. «МОДВ АЭП - Статьи - О директоре ВНИИАЭС Абагяне Армене Артаваздовиче — профессионале и человеке (к 80-летию со дня рождения)». www.veteranrosatom.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. Ա. Աբաղյանի մահախոսականը «Ազգ» օրաթերթում