Արմեն Աբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաղյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արմեն Աբաղյան
Ծնվել էհունվարի 1, 1933(1933-01-01)
Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2005(2005-11-18) (72 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute of Physics and Power Engineering?
Գործունեության ոլորտՄիջուկային էներգիա
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Կոչումcorresponding members of RAS? և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Արմեն Արտավազդի Աբաղյան (հունվարի 1, 1933(1933-01-01), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2005(2005-11-18), Մոսկվա, Ռուսաստան), հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)։ Ուզբեկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, 1956 թ.՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատել է Ռուսաստանի ԱԷԿ-ների շահագործման գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) գլխավոր տնօրեն։

Հայաստանի անկախությունից հետո հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի վերագործարկման օգտին։

Աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ների շահագործման անվտանգության ու հուսալիության խնդիրներին։ Աբաղյանի ղեկավարությամբ մշակվել են անցումային և վթարային ռեժիմներում ԱԷԿ-ների բլոկների մաթեմատիկական մոդելները, ստեղծվել ԱԷԿ-ների խափանումների, դադարների և վթարային վիճակների վերաբերյալ տվյալների կուտակման տեղեկատվական ճյուղային կենտրոններ[1][2]:

Aquote1.png Շատ եմ ուզում, որ Հայաստանում բոլոր մակարդակներում հասկանան, թե որքան անհրաժեշտ է ատոմային էներգետիկան մեր մայր հայրենիքին: Հայաստանում չկա նավթ, գազ, ածուխ, հաղորդակցության առումով նա մեկուսացված է: Եվ այս պայմաններում մյուս էներգարտադրողներին հումք հասցնելը վառելիքով անչափ դժվար է: Օրինակ, ատոմային էլեկտրակայանը վառելիքով լիցքավորվում է տարեկան մեկ անգամ: Ընդսմին վառելիքը կարելի է հասցնել օդով: Խոսակցությունների ժամանակ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքականությունից: Բայց ավելորդ չեմ համարում ասել, որ ԱԷԿ-ի առկայությունը երկրին տալիս է որոշակի (եթե կուզեք, «միջուկային տերության») կարգավիճակ: Aquote2.png


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայություններ համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Անանիա Շիրակացու մեդալ

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է Մոսկվայում՝ զոհ գնալով հրդեհի[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вторичное гамма-излучение в радиационной защите, 1984, т.л. (А. А. Абагян, Н. Г. Гасников, А. А. Дубинин и др.])

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 7 
  2. «МОДВ АЭП - Статьи - О директоре ВНИИАЭС Абагяне Армене Артаваздовиче — профессионале и человеке (к 80-летию со дня рождения)»։ www.veteranrosatom.ru։ Վերցված է 2016-07-31 
  3. Ա. Աբաղյանի մահախոսականը «Ազգ» օրաթերթում