Արքետիպ
Ենթակատեգորիա | • դաս • տեսակ | |
---|---|---|
Կազմված է | Արխետիպ, Jungian archetype, prototype theory, theory of forms, archetype |
Արքետիպի գաղափարը հիմնականում օգտագործվում է վարքին, ժամանակակից հոգեբանական տեսությանը և գրական վերլուծությանը վերաբերող ոլորտներում։ Արքետիպը կարող է լինել՝
- մի պնդում, վարքի մոդել կամ նախատիպ, որը նմանակվում է այլ պնդումների, վարքի մոդելների կամ առարկաների կողմից
- Պլատոնական փիլիսոփայական միտք՝ վերաբերող մաքուր ձևերին, որոնք մարմնավորում են մի բանի հիմնարար բնութագիրը
- մի հավաքական ժառանգվող չգիտակցված գաղափար, մտածելակերպ, պատկեր և այլն, որը համընդհանուր ներկա է անհատների մեջ՝ ինչպես վերլուծական հոգեբանությունում
- պարբերաբար հանդիպող նշան կամ մոտիվ գրականության, նկարչության կամ դիցաբանության մեջ
Սովորաբար այս տերմինի փոխարեն օգտագործվում են «ստանդարտ օրինակ» կամ «տարրական օրինակ» բառակապակցությունները։ Չնայած դրան, հանդիպում է նաև «արքետիպային օրինակ» տերմինը։ Մաթեմատիկայում արքետիպը հաճախ կոչվում է «կանոնական օրինակ»։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքետիպ բառը առաջացել է լատիներեն archetypum գոյականից, որն էլ իր հերթին եկել է հունարեն ἀρχέτυπον գոյականից։ Այդ բառի ածականը՝ ἀρχέτυπος (archetupos) նշանակում է «առաջինը ձևավորված»[1], որը արխե (հին հունարեն՝ ἀρχή, սկիզբ, ծագում)[2] և τύπος (մոդել, տիպ)[3] բառերի միացության արդյունք է։
Նախակերպար տերմինը դիցաբանության տեսական վերլուծության մեջ առաջին անգամ Կ. Գ. Յունգի կողմից կիրառված հասկացություն է։ Վերջինիս մոտ նշանակում էր կերպարների նախնական սխեմայի ենթագիտակցական վերարտադրում, որոնք ապրիորի ձևավորում են երևակայության ակտիվությունը, հետևաբար և դրսևորվում են առասպելների ու հավատալիքների, գրական երկերի ու արվեստի ստեղծագործությունների, քնի ու ֆանտաստիկ զառանցանքների մեջ։ Իրենց բնույթով նույնական արխետիպային կերպարները (օրինակ՝ ջրհեղեղի տարածված առասպելը) նկատվում են իրար հետ աղերսներ, շփումներ չունեցող դիցապատումներում և արվեստի ոլորտներում, որը բացառում է դրանց՝ փոխառնությամբ ծագումը։ Արխետիպերն իրենք կերպարներ չեն, այլ կերպարների սխեմաներ, կերպարների հոգևոր նախադրյալներ, դրանց հնարավորությունը։ Կ. Գ. Յունգի բառերով՝ արխետիպերն ունեն ոչ թե բովանդակային, այլ բացառապես ձևային բնույթ, այն էլ՝ սահմանափակ տեսքով։ Նախակերպարը բովանդակություն է ստանում միայն այնժամ, երբ թափանցում է գիտակցության մեջ և այդ ընթացքում լցվում է գիտակցական փորձի նյութերով։ Առասպելաստեղծման ընթացքը արխետիպի ձևափոխվելն է կերպարի, անգիտակցական հոգևոր իրադարձությունների ակամա արտահայտությունը արտաքին օբյեկտիվ աշխարհի լեզվով։ Արվեստի ազդեցության գաղտնիքը, ըստ Կ. Գ. Յունգի, արվեստագետի՝ արխետիպերի ձևերը զգալու և դրանք ճշգրտորեն իր ստեղծագործության մեջ իրականացնելու հատուկ ունակության մեջ է։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքետիպի գործածումը ինչ-որ գրվածքում կամ գաղափարում ունի ամբողջական մոտեցում, որի շնորհիվ այն ստանում է համընդհանուր ընդունում։ Կարդացողները պետք է ծանոթ լինեն կերպարների և իրավիճակի հետ՝ սոցիալական և մշակութային առումով։ Օգտագործելով արքետիպ գրողը փորձում է իր գործին ռեալիզմ հաղորդել[4]։ Արքետիպերը ունեն պարբերաբար կրկնվող պատկեր ինչ-որ կոնկրետ մշակույթում և/կամ ամբողջ ցեղում, ինչը ստեղծում է ստեղծագործության ամբողջ կառուցվածքը։
Յունգը ենթադրում էր, որ արխետիպն ընդհանրապես հատուկ է մարդկությանը. երևի այն ժառանգվում է։ Որպես տարողունակ հոգևոր տարածք՝ հանդես է գալիս կոլեկտիվ անգիտակցականը։ Կ. Գ. Յունգը փորձեց համակարգել արխետիպերը. օրինակ՝ որպես «ստվեր» (հոգևոր անգիտակցական՝ մինչմարդկային մասը, որի գրական դրսևորումը Յունգը համարում է Մեֆիստոֆելին Գյոթեի «Ֆաուստում», Հագենին «Նիբելունգների երգում», Լոկին «Էդդայում» կամ ցանկացած ուրշ հնարամիտ-չարաճճիի, խաբեբայի կերպար), որպես «անիմա» (լատին․՝ anima - հոգի) մարդու մեջ, հակառակ սեռի ենթագիտակցական սկիզբը՝ արտահայտված երկսեռ էակների կերպարներով (նախնադարյան առասպելներում, չինական ին և յան հասկացություներում)։ Մոր առասպելաբանական-արխետիպային մեկնությունն իր տարբերակներով (աստվածուհի և վհուկ, մոյրաներ, Դեմետրա, Կիբելա, Աստվածամայր և այլն) հանգեցնում է կանացի բարձրագույն արխետիպի դրսևորմանը։ Գրականության մեջ արխետիպ տերմինը կիրառվում է՝ բնութագրելու համար առավել ընդհանուր, հիմնարար և համամարդկային առասպելաբանական մոտիվներ, որոնք ընկած են գեղարվեստական գործերի հիմքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելս Սանթոյան «Գրականագիտական բառարան»