Jump to content

Արիֆ Մելիքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիֆ Մելիքով
Բնօրինակ անունArif Cahangir oğlu Məlikov
Ծնվել էսեպտեմբերի 13, 1933(1933-09-13)[1][2]
Բաքու
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Մահացել էմայիսի 9, 2019(2019-05-09)[3][1][2] (85 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր և թառ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան Հեյդար Ալիևի շքանշան «Անկախություն» շքանշան «Փառքի» շքանշան
Nizami Ganjavi Gold Medal ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հեյդար Ալիևի մրցանակ
և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ
 Arif Malikov Վիքիպահեստում

Արիֆ Ջահանգիր օղլի Մելիքով (սեպտեմբերի 13, 1933(1933-09-13)[1][2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2019(2019-05-09)[3][1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (2014)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիֆ Մելիքովը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 13-ին Բաքու քաղաքում[4]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է Շուշիում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիֆ Մելիքովը գրել է բալետ, օպերետ, սիմֆոնիա և այլն։ Երրորդ կուրսում սովորելիս ծանոթացել է Ադրբեջանի նշանավոր դիրիժոր Նիյազիի հետ։ Կարա Կարաևի խորհուրդով, Նազիմ Հիքմեթի պիեսի մոտիվների հիման վրա, գրել է «Սիրո լեգենդ» բալետը[5][6]։ Բալեդի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 23-ին Լենինգրադի օպերայի և բալետի թանրոնում (Մարիինյան թատրոն)։ Որից հետո այս բալետը ցուցադրվել է աշխարհի 63 երկրների բեմահարթակներում։

«Տաջիկֆիլմ»ի արտադրությունը հանդիսացող «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմի երաժշտությունը գրել է Արիֆ Մելիքովը։

Կոչումներ ու պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1965)
  • «Պատվի նշան» օրդեն(1971)
  • Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1978)
  • Պետական Մրցանակի Դափնեկիր(1986)
  • պրոֆեսոր(1986)
  • «Անկախության» օրդեն(1998)
  • Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամը(2001)
  • «Հեյդար Ալիև»ի օրդեն(2013)

Հիմնական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սիրո լեգենդ» (բալետ)(1961)
  • «Ուժեղ, քան մահը» (1966)
  • «Ալի Բաբայի և քառասուն ավազակներ» (բալետ, Արիֆ Մելիքով)(1973)
  • «Երկու մարդ աշխարհում» (1969)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Умер народный артист СССР Ариф Меликов (ռուս.)
  4. /Արիֆ Մելիքով
  5. /կոմպոզիտոր-Արիֆ Մելիքով
  6. World Encyclopedia of Contemporary Theatre, page 88