Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1949 թվականին Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1974 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Կոշիի խնդրի կոռեկտությունը թույլ հիպերբոլական տիպի հավասարումների համար» թեմայով, 1992 թվականին՝ դոկտորական թեզ՝ «Հյուգենսի սկզբունքը և Կոշիի սինգուլյար խնդիրը» թեմայով։ 1974 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1974-1993 թվականներին եղել է ասիստենտ, դոցենտ, 1993-1999 թվականներին պրոֆեսոր։ 1999-2001 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոռեկտոր, 2002 թվականից՝ ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[2][3]։