Արթուր Հովհաննիսյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արթուր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արթուր Հովհաննիսյան
Ծնվել է հունվարի 30, 1949(1949-01-30) (70 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
Մասնագիտություն ֆիզիկոս
Աշխատավայր Երևանի պետական համալսարան և Հայ-ռուսական համալսարան

Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան (հունվարի 30, 1949(1949-01-30), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1949 թվականին Լենինականում: 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971-1974 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Կոշիի խնդրի կոռեկտությունը թույլ հիպերբոլական տիպի հավասարումների համար» թեմայով, 1992 թվականին՝ դոկտորական թեզ՝ «Հյուգենսի սկզբունքը և Կոշիի սինգուլյար խնդիրը» թեմայով: 1974 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1974-1993 թվականներին եղել է ասիստենտ, դոցենտ, 1993-1999 թվականներին պրոֆեսոր: 1999-2001 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոռեկտոր, 2002 թվականից՝ ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[1][2]:

Աշխատանքները վերաբերում են մասնակի ածանցյալներով հիպերբոլային տիպի հավասարումներին: Համահեղինակ է սովորական դիֆերենցիալ և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների դասագրքերի և խնդրագրքի[3]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն (ԱՄՄ)
  • Հայկական մաթեմատիկական միություն (ՀՄՄ)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկական ֆիզիկա, 2-րդ հրատարակություն, Երևան, 1988 թ.:
  • Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 1988 թ.:
  • Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 2002 թ.:
  • Սովորական դիֆերենցյալ հավասարումներ, դասագիրք, 2002 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-30 
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի hիմնարար գիտական գրադարան