Արդվարդ Կանայան (հեղափոխական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդվարդ Կանայան (այլ կիրառումներ)
Արդվարդ Կանայան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1 (13), 1884[1] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1905[1] (21 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1904)[1] և Օդեսայի ազգային համալսարան (1905)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Արդվարդ Մկրտչի Կանայան (ապրիլի 1 (13), 1884[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1905[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ հեղափոխական։
1904 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1904-1905 թվականներին սովորել է Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ճեմարանում Հ. Համբարձումյանի, Մ. Սվեշնիկյանի, Գ. Կարախանյանի, Վահան Տերյանի, Պողոս Մակինցյանի և այլոց հետ։ 1899 թվականին կազմակերպել է գրական֊հասարակական խմբակ, լույս է ընծայել «Մտուդիում» և այլ ուսանողական հանդեսներ։ Այդ շրջանում ընդգրկվել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական շարժման մեջ։ 1905 թվականին Օդեսայում մասնակցել է սևհարյուրակայինների դեմ ուսանողական ցույցերի կազմակերպմանը և զոհվել զինված ընդհարման ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |